 
            ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Շվեդիայի Թագավորության հարկային մարմնի կողմից Ստոկհոլմում կազմակերպված ճանաչողական այցին: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը և Կոմիտեի այլ ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, ճանաչողական այցը հանդիսանում է Հայաստանի և Շվեդիայի հարկային մարմինների միջև ձևավորվող երկարաժամկետ համագործակցության կարևոր մաս։ Համագործակցության նպատակն է գնահատել հարկային մարմինների կարողությունները, սահմանել փոխգործակցության առաջնահերթ ուղղությունները և աջակցել իրականացվող բարեփոխումների գործընթացին։
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-12-ը ՊԵԿ-ում անցկացվել է շվեդ ներկայացուցիչների փաստահավաք առաջին այցը, որի ընթացքում քննարկվել և նախանշվել են շվեդական կողմից տրամադրվող աջակցության հնարավոր ուղղությունները։ Այնուհետև ՊԵԿ ներկայացուցիչներն աշխատանքային այցով մեկնել են Շվեդիայի Թագավորություն՝ տեղում ծանոթանալու Շվեդիայի հարկային մարմնի գործունեության առանձնահատկություններին։
Նախատեսվում է, որ առաջիկայում շվեդական կողմը կիրականացնի փաստահավաք երկրորդ այցը Հայաստան, որի արդյունքում կհաստատվեն աջակցության վերջնական ուղղությունները։
Այցի ընթացքում քննարկվել են առաջին փաստահավաք այցի շրջանակում նախանշված համագործակցության յոթ նախնական ուղղությունները։ Մասնավորապես, հարկային կարգապահության ռիսկերի կառավարումն ու ընտրողականության ավտոմատ համակարգը, ստուգումների համակարգի կատարելագործումը, թվային ծառայությունների մատուցումն ու հաղորդակցությունը, մարդկային ռեսուրսների կառավարումը, վերապատրաստումներն ու կարողությունների զարգացումը, կանաչ տնտեսությանն ու բնապահպանական կայունության պահպանմանն ուղղված հարկային կարգավորումները, միջազգային հարկումն ու համագործակցությունը, ներքին հսկողության համակարգը, ինչպես նաև գործառնական ռիսկերի կառավարումը։
ՊԵԿ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են Շվեդիայի հարկային մարմնի գործունեությանը՝ ռազմավարական կառավարման, կարգապահական և գործառնական ռիսկերի կառավարման, մարդկային ռեսուրսների, ներքին հաղորդակցման, հարկ վճարողներին մատուցվող թվային ծառայությունների, ստուգումների իրականացման, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման և Միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Հանդիպումների ընթացքում շվեդ մասնագետները ներկայացրել են թեմատիկ շնորհանդեսներ, որից հետո հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել են գործող ընթացակարգերը։ ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև Շվեդիայի հարկային մարմնի ղեկավարի հետ։
Այցի ավարտին հայ և շվեդ մասնագետները նախնական առանձնացրել են համագործակցության չորս առաջնահերթ ուղղություններ՝ հաշվի առնելով օրենսդրական առանձնահատկություններն ու հարկային մարմնի կարողությունները։ Առաջիկայում նախատեսվում է շարունակել քննարկումներն այդ ուղղություններով և համագործակցության առաջիկա ուղղությունների վերաբերյալ համատեղ որոշում կայացնել շվեդ մասնագետների հաջորդ այցի ընթացքում։
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42