ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
«Ի գիտություն՝ Նիկոլ Փաշինյանի
Կոնֆլիկտը լուծված չէ ո՛չ աշխարհաքաղաքական առումով, ո՛չ քաղաքական առումով, ո՛չ իրավական առումով, ո՛չ բարոյական առումով, ո՛չ էլ սոցիալ-հոգեբանական առումով:
Ադրբեջանցիների պատկերացրած կոնֆլիկտի լուծումը՝ հայկական գործոնի չեզոքացումն ու դուրս մղումն է Հարավային Կովկասից (նրանք դա երբեք չեն թաքցրել՝ անգամ սովետական տարիներին):
Մեզ համար կոնֆլիկտի լուծումը՝ խաղաղ գոյակցության, անվտանգ և կայուն զարգացման, ինքնիշխանութան, անքակտելի իրավունքների, արդարության և ինքնության պահպանման ամուր երաշխիքների մեջ է՝ մեզ պատկանող կենսական տարածքների վրա:
Նիկոլը խոսում է կոնֆլիկտի լուծումից՝ դավադրաբար անտեսելով, որ կոնֆլիկտն ավելի է խորացրել, ավելի շատ է դրսի ուժերի կողմից կառավարելի կամ միջամտելի դարձրել, ու ավելի խորը կախվածության մեջ է դրել Հայաստանի ու Արցախի ապագան:
Կոնֆլիկտի ավարտված չլինելու մասին են վկայում Ադրբեջանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները, «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքի պաշտոնական քարոզչությունն ու մեր շահերի հաշվին նոր «հաղթանակների» էյֆորիան:
Կոնֆլիկտի ավարտված չլինելու մասին է վկայում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ու Ադրբեջանի ակտիվ սպառազինումը:
Կոնֆլիկտի ավարտված չլինելու մասին են վկայում Հայաստանի վրայով դեպի Կենտրոնական Ասիա՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական ձգտումները:
Կոնֆլիկտի կարգավորված չլինելու մասին է վկայում Հարավային Կովկասից միմյանց դուրս մղելուն ձգտող Արևմուտք-Ռուսաստան հակադրության խորացումը:
Կոնֆլիկտի կարգավորված չլինելու մասին է վկայում «Միջին Միջանցքն» ընդդեմ «Հյուսիս-Հարավ» նախագծերի հակասող շահերի առկայությունը, որը Նիկոլի մոգոնած «խաղաղության խաչմերուկն» ապագայում կարող է վերածել «պատերազմի խաչմերուկի»:
Կոնֆլիկտը կարգավորված չլինելու մասին են վկայում 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված և դեռևս ուժի մեջ գտնվող հայտարարության, ու 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված, բայց ուժի մեջ չմտած թղթերի հակասությունները:
Կոնֆլիկտը կարգավորված չլինելու մասին է վկայում բռնի տեղահանության և հայրենազրկման ենթարկված արցախահայությունն՝ իր չիրացված միջազգային իրավունքներով հանդերձ:
Եվ այլն...
Կոնֆլիկտը կարող էր լուծվել, եթե 2018թ. չմերժեիք լեգիտիմ ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանին: Նա ակնարկել էր, որ վարչապետի պաշտոնին ընտրվելու իր համաձայնությունն Արցախի հակամարտության խաղաղ լուծման գնալու՝ արդեն հասունացած ժամանակի մեջ էր:
Արտաքին որոշ հակահայ ուժերին և նրանց հայաստանյան մարիոնետներին պետք չէին Սերժ Սարգսյանի նախատեսած լուծումները: Նրանք ունեին կոնֆլիկտի «կարգավորման» իրենց տարբերակը, որը և պարտադրվում է հայ ժողովրդին՝ սեփական զոհերի, արյան, տարածքային կորուստների, նսեմացման ու նիկոլիզմի աղետաբեր իշխանությանը հանդուրժելու գնով»։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55