ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Վերջին օրերին երեխայի մահվան դեպքին առնչվող և հանրային հնչեղություն ունեցող հարցի առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են այլ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք պատրաստվել և տարածվել են երեխայի «լավագույն շահի», «մի' վնասիր» սկզբունքների և «պատասխանատու» լրատվական գործունեության հիմքում ընկած արժեքների խախտմամբ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ նման հրապարակումները երեխայակենտրոն չեն և զգայուն համատեքստում են հանրայնացնում երեխաների անձնական տվյալները, ինչի հետևանքով նրանք թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանը վերը նշված հանգամանքներն անթույլատրելի է համարում և հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից: Պաշտպանն ընդծում է, որ երեխաների մասնակցությամբ նյութեր պատրաստելուն ուղղված մասնագիտական լրատվական գործունեությունը պետք է իրականացվի բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման համատեքստում՝ խիստ կարևորելով երեխաների իրավունքների ապահովումը, այդ թվում` երեխաների մասնակցությամբ լուսանկարների, տեսանյութերի պատրաստումը, մշակումը և հրապարակումը երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ իրականացնելը, այդ գործընթացում «մի՛ վնասիր» սկզբունքի և երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորելը: Նույնը վերաբերում է երեխաների հետ աշխատող այլ մասնագիտական համայնքներին: Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ»։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55