ՀՀ կառավարութունն իր այսօրվա՝ նոյեմբերի 6–ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող անշարժ գույքի մասին է։ Այն կօտարվի դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն որոշման նախագծի հավելվածի։ Նախագծով սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև Գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2027 թվականի օգոստոսի 27-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի որոշմամբ Գույքը նախկինում արդեն ներկայացված է եղել օտարման՝ դասական աճուրդով, սակայն շարունակական աճուրդները չեն կայացել՝ հայտերի բացակայության պատճառով: Գույքը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հանձնվել է Կոմիտեին 14․06․2023թ-ին։ Պետական գրանցում ստացած շինությունները միահարկ են։ Շինությունները կառուցվել են 1906, 1908 և 1993 թվականներին։ ք․ Երևան, Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/4 հասցեում գտնվող անշարժ գույքի շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 73․85 քառ. մետր, որից 15.29 քառ. մետրը կազմում է պարսպի մակերեսը, իսկ 58.56 քառ. մետրը՝ շվաքարանի։ ք․ Երևան, Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 հասցեում գտնվող անշարժ գույքի շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 940․81 քառ. մետր, որից 857.25 քառ. մետրը կազմում է պահեստների մակերեսը, 70 քառ. մետրը՝ շվաքարանի, իսկ 13.56 քառ. մետրը՝ պարսպի։ Տրանսպորտային մատչելիությունը գնահատված է՝ լավ։ Շենք-շինությունների արտաքին հարդարումը բացակայում է, արտաքին պատերը քարից են։ Ենթակառուցվածքներից առկա են՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում։ Գազամատակարարում և ջեռուցում առկա չէ։ Սանհանգույցը ունի վերանորոգման կարիք։ Ներքին հարդարման ընդհանուր վիճակը Գնահատողի կողմից գնահատված է՝ «վատ վիճակ»։ Հաշվի առնելով գույքի փաստացի վիճակը և դրա շահագործման նպատակով պահանջվող ներդրումների ծավալը՝ Գույքը վարձակալությամբ տրամադրելը նպատակահարմար չէ, ուստի Գույքը առաջարկվում է ներկայացնել օտարման, ինչի արդյունքում պահանջվող ներդրումները կիրականացվեն գնորդի կողմից։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47