Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ 1 տրլն 292 մլրդ դրամ է կուտակված։ Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները, ֆոնդերում կուտակված գումարը, մասնագիտական լեզվով՝ զուտ ակտիվների արժեքը, 1 տրլն դրամի շեմը հատել է 2024-ի սեպտեմբերին։ Գրում է Հետքը:
Տարեսկզբի համեմատ Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքն աճել է մոտ 219 մլրդ դրամով կամ 20.3%-ով։
Ֆոնդերի կառավարիչները կուտակված գումարները ներդնում են տարբեր գործիքներում՝ փորձելով լրացուցիչ եկամուտ բերել։ Երբեմն, սակայն, լրացուցիչ եկամտի փոխարեն կուտակումները նվազում են, դա կախված է ֆոնդերի փայերի արժեքից, եկամտաբերությունից և այլն։
Ֆոնդերի եկամտաբերության տեսանկյունից վատագույն տարին 2022 թվականներ էր, երբ տարեկան կտրվածքով գրանցվեց -7.9% եկամտաբերություն։ Ավելի պարզ՝ քաղաքացիների համար հավելյալ եկամուտ չի ապահովվել, ընդհակառակը՝ կուտակված գումարները որոշակիորեն նվազել են։ Կենտրոնական բանկը և ֆոնդերի կառավարիչները այդ նվազումը պայմանավորեցին առաջին հերթին դրամի արժևորմամբ, քանի որ կուտակված գումարների մի մասը վերածվել է արտարժույթի և ներդրվել արտասահմանում։ Մյուս պատճառը ֆոնդերի ակտիվների գների նվազումն էր։
2023-2024 թվականներին ֆոնդերի եկամտաբերությունը դրական էր։ Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ 2024 թվականին կենսաթոշակային ֆոնդերն ապահովել են 10.7% եկամտաբերություն։
Կենսաթոշակային պարտադիր ֆոնդերը կառավարում է երկու մասնավոր կազմակերպություն՝ ֆրանսիական ծագման «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։ Նրանք կառավարման դիմաց ստանում են վճարներ, որոնք գանձվում են ֆոնդերից։
ԿԲ-ն դեռևս չի ամփոփել 2025 թվականի եկամտաբերությունը, սակայն ֆոնդերի երկու կառավարիչների հաշվատվություններում տեսնում ենք, որ ընկերությունները դրական արդյունքով են ամփոփել ինն ամիսները։ Օրինակ՝ երկու կառավարիչների պահպանողական ֆոնդերի եկամտաբերությունը երրորդ եռամսյակում 3.5-3.7% է եղել։
Նշվում են արտասահմանյան կապիտալի շուկայում դրական զարգացումները, տեղական շուկայում՝ հարաբերական կայունությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47