ում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2021-2024 թվականների ընթացքում, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի գումարը, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում դպրոցի տնօրենը համապատասխան հաստիքներին հրամանագրել է իր ծանոթ անձանց, ովքեր ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել իրենց պարտականությունները, սակայն դպրոցի տնտեսվարի կողմից կազմված և տնօրենի կողմից հաստատված՝ աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրերի հիման վրա նշված անձանց որպես աշխատավարձ փոխանցվել է ընդհանուր շուրջ 2,7 մլն ՀՀ դրամի գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է տնօրենի կողմից։ Վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով (3 դրվագ) և 445–րդ հոդվածի 1–ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած՝ դպրոցի երեք աշխատակիցներին, այդ թվում՝ տնտեսվարին, ում նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը: Պատճառված 2,7 մլն ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
10:53
10:42
10:23
10:08
09:45
09:28
09:02
10:00
11:24
11:09
10:43
10:19
10:02
16:49
16:35
14:53
14:33
13:52
11:45
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55