2026 թվականին մենք սպասում ենք 5.4 տոկոս տնտեսական աճ՝ գրեթե հասնելով ՀՆԱ 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է մեր նախնական կանխատեսումները․ Աժ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը շեշտեց՝ ապագա զարգացումը կառուցվում է մեր նախկին հաջողությունների և ընդունած որոշումների վրա.«Եվ այսպես, վերջին հինգ տարիների արդյունքներով մենք արձանագրել ենք միջինում 7.6 տոկոս տնտեսական աճ։ Եվ ես ուրախ եմ, որ հնա 5.4 տոկոս աճի կանխատեսումն այլևս սենսացիա չէ։ Հատկանշական է, որ տնտեսական աճը Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ ներառական է եղել, այն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից՝ միջին աշխատավարձերի գնաճի տեմպերը էապես գերազանցող աճով, ինչպես նաև անհավասարության և աղքատության մակարդակի նվազմամբ։ Այս փոփոխությունների մասշտաբն առավել հստակ պատկերացնելու համար պետք է նշել, որ 25 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել՝ արձանագրելով 4.8 տոկոս աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 5.3 տոկոսով՝ կազմելով 295,042 դրամ»:
Նախարարը նաև հավելեց, որ 2024 թվականի արդյունքներով աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսային կետով՝ կազմելով 21.7տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.1 տոկոսից նվազել է 0.6 տոկոսի:
Տնտեսական բլոկի ղեկավարը նաև անդրադարձել է պետական պարտքին։
«Հիմա եկեք հասկանանք, թե ինչպիսին է պատկերը Հայաստանի կրկնապատկված պարտքի պայմաններում, որը, ի դեպ, ոչ թե կրկնապատկվել է կամ ավելացել 100 տոկոսով, այլ՝ 80 տոկոսով։ Եվ այսպես, վերջին յոթ տարիներին մենք այնքան ենք ավելացրել եկամուտները, այդ թվում պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 2026 թվականին վերադառնալ 2018 թվականի ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը 1.5 տարում, այդ խնայած գումարով կկարողանայինք 1.5 տարում պարտքը մարել։ Իսկ ինչու այդպես չենք անում, որովհետև այս ընթացքում մեր կարիքները և ամբիցիաները էապես փոխվել են։ Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք մեկ ու կես տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը և վերադառնում ենք 2018 թվականի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատել 58 տոկոսով և, օրինակ՝ ՊՆ ծախսը պիտի 429 մլրդ-ով կրճատենք»,- հավելեց նա։
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01