Երևանի քաղաքապետն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվեց. թվով երրորդ գործով անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ևս ուժի մեջ է մտել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը:
«2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է իմ կողմից:
Նախորդիվ Վարչական դատարանը 4 գործերով էլ մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել:
Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի վճիռները, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:
Վերաքննիչ դատարանում երեք գործերով պարտվելուց հետո Երևանի քաղաքապետը դիմել էր Վճռաբեկ դատարան, երկու գործով մերժվել, իսկ քիչ առաջ ստացա Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է Երևանի քաղաքապետ(արան)ի` 3-րդ գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Իմիջիայլոց, Երևանի քաղաքապետարանը առհասարակ իրավունք չուներ Վճռաբեկ բողոք բերելու. այս գործով բողոքաբեր կարող էր հանդիսանալ բացառապես Երևանի քաղաքապետը:
Վերջին գործը դեռևս գտնվում է Վարչական դատարանի վարույթում»,-գրել է նա:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44