Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Դիմակավորված ձերբակալությունները՝ ընդդիմադիր մեդիայի դեմ կիրառվող պետական ճնշման հերթական դրսևորում
Այսօր առավոտյան Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում իրականացված խուզարկությունները, նրանց ձերբակալությունը, ինչպես նաև Antifake-ի գրասենյակում ընթացող գործողությունները, իրավական գործընթացից ավելի շատ հիշեցնում են իշխանության կողմից կազմակերպված քաղաքական ակցիա։
Դիմակավորված ուժայիններ, շուտափույթ իրականացված գործողություններ, և՝ ամենակարևորը, ամբողջ գործընթացի ցուցադրական բնույթ․ սա ակնառու ճնշում է ոչ միայն երկու լրագրողների, այլև ամբողջ ընդդիմադիր հանրության նկատմամբ։
Պատմությունը, սակայն, սկսվել է շատ պարզ մի փաստից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջինը հրապարակային կերպով դիմել է բացարձակ անպատշաճ և խուլիգանական բառապաշարի՝ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին անվանելով «շան լակոտ»։
Նրանց պատասխանն, ինչպիսին էլ եղել է, տրամաբանական էր նույն տոնով։
Սակայն այսօր մենք ականատես ենք մեկ վտանգավոր իրողության․
● իշխանության ներկայացուցիչը շարունակում է վայելել լիակատար անպատժելիություն,
● իսկ նրան պատասխանողները ենթարկվում են ցուցադրական քրեական հետապնդման։
Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի։
Չափազանց դժվար է չկապել այս գործողությունները Antifake-ի և «Իմնեմնիմի» լրագրողական թիմերի՝ վերջին տարիներին ձևավորված ազդեցիկ քննադատական գործունեության հետ։
Նրանց քննադատական ու անհարմար հնչող ձայնը իշխանությունը փորձում է լռեցնել ոչ թե հանրային բանավեճում, այլ ուժային մեթոդներով՝ ընտրություններից առաջ վերահսկելով տեղեկատվական դաշտը և կանխելով ոչ ցանկալի քննադատությունը։
Իշխանությունը փորձում է վախի, ճնշման և իրավապահների ցուցադրական ներգրավման միջոցով սահմանափակել ընդդիմադիր մեդիան և հասարակության քննադատական միտքը։
Հատկապես ցինիկ է, որ մարդը, ով թքել է քաղաքացու վրա և մնացել անպատիժ, այսօր ուրիշների է մեղադրում խուլիգանության մեջ»։
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55