««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս 7 տարիներին մսխել է ժողովրդի վստահությունը, միայն վարչական ռեսուրսի չարաշահմամբ, բռնության գործիքակազմը կիրառելով՝ վերարտադրվելու շանս ունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ ամփոփելով Վաղարշապատ համայնքում իրենց քարոզարշավը։
Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում հազարավոր մարդկանց շուրթերից լսել են՝ ինչպես ազատվել այս իշխանություններից. «Մենք առաջարկում ենք գործիքակազմ. եղել ենք փողոցում, փողոցով չի ստացել, հիմա կա ընտրական հնարավորություն։ Լիահույս եմ, հենց Վաղարշապատում հնարավոր է այդ հաղթանակը վերակերտել, ինչպես եղավ Գյումրիում, Փարաքարում, հետո նույն ընթացքը կշարունակենք արդեն ավելի մեծ մասշտաբով»։
Խ.Գալստյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում արձանագրել են վարչական ռեսուրսի անխնա օգտագործում, բայց վստահ է՝ ընդդիմությունն այնքան ռեսուրս ունի, որ ընտրատեղամասերում անհնար են խախտումները։
Խաչիկ Գալստյանը համոզված է, որ ընդդիմությունը Վաղարշապատում հաղթանակ է տոնելու։
Հիշեցնեք, որ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվեարկությունն է։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ, այդ թվում «Հայրենիք» կուսակցությունը, որի կողմից Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու է առաջադրված բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյությում։
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
10:26
10:02
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01