Արտադրական կեղտաջրերը, որոնք չեն անցնի նախնական մաքրում, 2026 թվականի հուլիսի 1-ից կարգելվի արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր և բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն նախնական մաքրման, որ չվնասեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրերի մաքրման կայանները և հարակից սարքավորումները, չխոչընդոտեն կեղտաջրերի մաքրման կայանի շահագործմանը և տիղմի մաքրմանը»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարը:
Համբարձում Մաթևոսյանը նշեց՝ եթե արտադրական կեղտաջրի արտանետումն իրականացվում է կենտրոնացված ջրահեռացման համակարգով, ապա համակարգը պետք է ունենա բավարար թողունակություն, կեղտաջրի որակը պետք է համապատասխանի կեղտաջրերի ջրահեռացման համակարգի արտանետման պահանջներին:
«2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու վերոնշյալ պահանջներին չհապատասխանող կեղտաջրերն, առանց նախնական մաքրում իրականացնելու, արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ: Արտադրական կեղտաջուր արտանետողները նախնական մաքրումը պետք է իրականացնեն տեղային մաքրման կառուցվածքներում՝ իրենց միջոցների հաշվին»,- նշեց Մաթևոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն չպետք է վերադառնա:
«Որևէ ջուր օգտագործելուց հետո առանց մաքրման բնություն վերադարձնելը բնապահպանական աղետ է: Հետևաբար, մենք ամեն օր և ամենուր ապրում ենք բնապահպանական աղետի պայմաններում»,- ասաց վարչապետը:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44