Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանում առաջին Աղոթքի նախաճաշի միջոցառման մեկնարկին և հանդես եկել համաժողովի բացման խոսքով: «Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած համաժողովի առիթով։ Այս նախաձեռնությունը կարևոր և խորհրդանշական իրադարձություն է, որը միավորում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, հասարակական և հոգևոր կյանքի ներկայացուցիչներին։ Այն վկայում է, որ պետության ամրությունը չափվում է ոչ միայն տնտեսական կամ ռազմական ցուցանիշներով, այլև բարոյական և հոգևոր հիմքերով։ Հայաստանը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետություն, իր պատմության ընթացքում միշտ ուժ է գտել հավատից և արժեքներից։
Դժվարին ժամանակներում մեզ պահպանել է ոչ միայն մեր խիզախությունը, այլև համոզմունքը, որ պետությունը կայուն է այնքանով, որքանով որ կայուն են նրա արժեքային հիմքերը՝ մարդուն, արդարությանը, ազատությանը և պատասխանատվությանը նվիրված գաղափարները։ Այսօր, երբ մեր տարածաշրջանը կանգնած է նոր հնարավորությունների ու խաղաղության ճանապարհի վրա, կարևոր է, որ այդ ուղին կառուցենք ոչ թե ուժի կամ պարտադրանքի, այլ՝ հարգանքի, վստահության և համընդհանուր բարոյական սկզբունքների վրա։ Այսպիսի հարթակները՝ աղոթքի, խորհելու և բաց երկխոսության, ունեն առանձնահատուկ նշանակություն։ Դրանք հիշեցնում են, որ տարբեր կարծիքներն ու հավատամքները կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ՝ հանուն համերաշխության և խաղաղ ապագայի։ Հոգևոր և աշխարհիկ սկզբունքների ներդաշնակությունն այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել ժամանակակից, ժողովրդավարական ու վստահելի պետություն։ Ժողովրդավարությունը կենսունակ է միայն այն ժամանակ, երբ ազատությունը ուղեկցվում է պատասխանատվությամբ, իշխանությունը՝ ծառայության գիտակցությամբ, իսկ օրենքը՝ բարոյական հիմքով։ Այսօր ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության հեղինակներին՝ ձեր աշխատանքի և նվիրումի համար։ Այս ձևաչափը հիշեցում է, որ պետության և հասարակության միջև գոյություն ունի ոչ միայն քաղաքական, այլև բարոյական կապ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Թող այս միջոցառումը դառնա նոր սկիզբ՝ մեր ժողովրդի միասնության, բարոյական նորացման և հավատով առաջնորդվող համերաշխության ու արժանապատիվ խաղաղության ճանապարհին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ձեր մասնակցության ու գաղափարական ներդրման համար։ Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, ոգեշնչող շփումներ և նոր համագործակցություններ՝ հանուն մեր պետության, մեր ժողովրդի և այն արժեքների, որոնք մեզ միավորում են»,- նշել է նա։
11:17
10:53
10:42
10:23
10:08
09:45
09:28
09:02
10:00
11:24
11:09
10:43
10:19
10:02
16:49
16:35
14:53
14:33
13:52
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55