ԱՄՆ նախագահի պաշտոնում հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգթոնը կարող է արմատապես փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ այդ թվում հրաժարվելով զանազան հակամարտություններին ուժային միջամտությունից։ Նման տեսակետ է հայտնել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ Թրամփը կցանկանա վերջ տալ սիստեմատիկ միջամտության քաղաքականությանը, որը վարում էր ԱՄՆ-ն, իրեն համարելով համաշխարհային ժանդարմ, ինչն էլ հենց զգալիորեն նպաստել էր աշխարհում ապակայունացմանը ու արմատականության ուժեղացմանը»,- ասել է նա՝ France 3 հեռուստաալիքի եթերում։
Լե Պենի կարծիքով ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրվելը շատ ավելի բացասական հետեւանքներ կունենար Ֆրանսիայի համար։ «Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ ես ամենեւին չեն հիանում օտարերկրյա մոդելներով, բայց ես դեռ մինչեւ Հանրապետական կուսակցության փրայմերիզներում Թրամփի հաղթանակն էի ասել, որ նրա դիրքորոշումները ինձ դրական են թվում մեր երկրի համար։Ես ասել եմ, որ եթե նա հաղթի, Ֆրանսիան կհաղթի, իսկ եթե Քլինթոնը հաղթեր, իմ կարծիքով Ֆրանսիայի համար հետեւանքները շատ բացասական կլինեին», -նշել է նա։
Մարին Լե Պենը նշել է,որ ինքը հատկապես բացասաբար է գնահատում ԱՄՆ ու ԵՄ միջեւ պայմանագրի կնքումը՝ Ազատ առեւտրի թրանսխաղաղօվկիանոսյան գոտի ստեղծելու մասին, որի կողմնակիցն էր Քլինթոնը։ «Եթե այդ պայամանագիրը կյանքի կոչվի՝, այն կործանարար ազդեցություն կունենա մեր տնտեսության եւ գյուղատնտեսների վրա»,- վստահ է նա։
Բացի դրանից Լե Պենը հավելել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարին նաեւ պատասխանատու է համարում աշխարհքաղաքական իրավիճակի ապակայունացման համար։ «Տիկին Քլինթոնը ամենուրեք պատերազմ էր սերմանում, նպաստում նրան, որ ուժեղանան իսլամական արմատականները՝ ոչ առանց Նիկոլյա Սարկոզիի օգնության»,- համարում է Մարին Լե Պենը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47