Ամուլսարում ընթացող շինարարական աշխատանքները որևէ առնչություն չունեն նախորդ շաբաթ Կեչուտում արձանագրված ջրային աղբյուրի աղտոտման հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լիդիան Արմենիա ընկերությունը՝ հիշեցնելով, որ այս հանգամանքը նաև հաստատել է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Ընկերությունից հիշեցնում են նաև, որ նոյեմբերի 10-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում պնդում էր կատարվում, որ Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումն առաջացել է Ամուլսարում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով, թեև տվյալ աղբյուրը գտնվում էր Ամուլսարի լեռնահատկացման տարածքից դուրս։ Նույն օրը Լիդիան Արմենիայի բնապահպանական թիմի և Ջերմուկի համայնքապետարանի ներկայացուցիչներն այցելել էին նշված տարածք։ Տեղում իրականացված զննության արդյունքում նախնական հաստատվել էր, որ տվյալ միջադեպի և Ամուլսարի միջև կապ չկա։ «Հաշվի առնելով, որ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զուգահեռ վարույթ էր նախաձեռնել` այս ընթացքում Ընկերությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից` սպասելով տեսչական մարմնի վերջնական եզրակացությանն աղտոտման իրական պատճառների վերաբերյալ։ Հարկ ենք համարում նաև նշել, որ Ամուլսարի շինարարական աշխատանքներում «Ստրոյմոնտաժ» անվանումով ընկերություն ներգրավված չէ»,– ասված է Լիդիան Արմենիայի տարածած հաղորդագրության մեջ։
10:00
11:24
11:09
10:43
10:19
10:02
16:49
16:35
14:53
14:33
13:52
11:45
11:23
11:03
10:42
10:15
14:45
14:29
14:09
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55