ARM | RUS |

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

19.11.25 | 15:22

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ելույթ է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, Դըկոտինյին նշել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և առաջին տերություններից մեկն էր, որ դեսպանատուն բացեց Հայաստանի մայրաքաղաք Երևանում։


«30 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 7-ին, մենք առաջին անգամ մեր դրոշը ծածանեցինք այս շենքի վրա։ Պետք է պատկերացնել, թե ինչպիսին էր այդ ժամանակաշրջանը, որը հայերը հիշում են որպես «մութ ու ցուրտ տարիներ»։ Հայաստանը դեռևս կրում էր 1988 թվականի սարսափելի երկրաշարժի սպիները։ Այն բախվում էր պատերազմի, Երևանում մարդիկ կտրում էին ծառերը այգիներում և բուլվարներում, պոկում մանրահատակը՝ տաքանալու համար։ Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը երկար ճանապարհ է անցել»,- ասել է դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ Երևանը դարձել է ծաղկուն, նորարարական և դինամիկ մայրաքաղաք, հայ ժողովուրդը ընտրել է ժողովրդավարությունը և այժմ նայում է դեպի Եվրոպա։


«Հայաստանը բազմազանեցրել է իր ռազմավարական գործընկերությունները։ Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պատերազմելու քաջությունից։ Նա ունի կոչում՝ կրկին դառնալու տարածաշրջանի խաչմերուկ։ Մենք այս ճանապարհը միասին ենք անցել՝ ֆրանսիացիներ և հայեր։ Երեսուն տարի Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ դժվարին պահերին։ Մեր աջակցությունը Հայաստանին, ինչպես ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, «անվերապահ է, բացարձակ է և անսասան»։ Սրանք նրա խոսքերն են, որոնք մեր կողմնացույցն են։ Դա այն է, ինչի ուղղությամբ դեսպանատան թիմն աշխատում է ամեն օր։ Երեսուն տարվա ընթացքում այս դեսպանատունը զգալիորեն մեծացել է։ Երբեք մեր թիմը այսքան մեծ չի եղել։ Երբեք այսքան շատ կին կամ երիտասարդ աշխատակիցներ դեսպանատան շարքերը չեն համալրել։ Այստեղ տեղակայված են Զարգացման Ֆրանսիական Գործակալության մասնաճյուղը և Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը։ Այստեղ է նաև պաշտպանության հարցերով առաքելությունը, որի հիմնումը շրջադարձային կետ հանդիսացավ Հայաստանի հետ մեր հարաբերությունների համար»,- ասել է դեսպանը։

Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է նաև դեսպանատան շենքում իրականացվող վերանորոգման աշխատանքներին՝ շեշտելով, որ իրենց նպատակն է ապահովել ավելի լավ պայմաններ դեսպանատան աշխատակիցների համար, ավելի լավ սպասարկել իրենց հայրենակիցներին ու ավելի լավ ներկայացնել Ֆրանսիան Հայաստանում։

Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը ներկա է գտնվել Ֆրանսիայի դեսպանատան 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը։

«Ես կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին, ով այսօր իր այցելությամբ պատվեց մեր դեսպանատունը։ Հենց նա էր, որ որպես Երևանի քաղաքապետ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ, մեզ նվիրեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասանի նախկին տունը հանդիսացող այս շենքը։ Դա հիանալի նվեր էր և գեղեցիկ ակնարկ, քանի որ դիվանագիտությունը նաև թատրոն է։ Ես կցանկանայի հարգել ճարտարապետ Ալեն Դարոնյանի հիշատակը, որը մեզ լքեց 2024 թվականին և որին Ֆրանսիայի կառավարությունը հանձնարարել էր դերասանի տունը վերածել դեսպանատան: Նա նաև այն մարդն էր, ով Հայաստանին ծանոթացրեց մեկ այլ մեծ ֆրանսիացի ճարտարապետի՝ Ժան-Միշել Վիլմոտի հետ, որն այնուհետև Երևանի քաղաքապետարանի կողմից պատասխանատվություն ստանձնեց ավարտելու «Կասկադ» համալիրի խորհրդանշական շինարարությունը»,- հավելել է դեսպանը:

Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին՝ բարեկամական վերաբերմունքի և մշտական աջակցության համար։

«Նրանք արդեն երեսուն տարի մեր հավատարիմ գործընկերներն են։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել ARFRATEC ընկերությանը, որը ստեղծվել է դեսպանատան վերանորոգման համար, և որը շարունակում է լինել մեր կողքին։ Նաև հղում եմ երախտագիտությունս այստեղ ներկա մեր բոլոր գործընկերներին։ Ես կցանկանայի արտահայտել իմ հիացմունքը մեր առաջին դեսպանի՝ տիկին Ֆրանս դը Արտինգի նկատմամբ, ով դրեց մեր հարաբերությունների հիմքը Հայաստանի հետ այդքան դժվարին ժամանակներում՝ նախ «Հրազդան» հյուրանոցում, ապա այս դեսպանատանը։ Նա դեսպան էր այն ժամանակ, երբ այդ պաշտոնը կանայք համարյա չէին զբաղեցնում։ Նա մնում է օրինակ բոլորիս համար։ Ես կցանկանայի մասնավորապես ողջունել բոլոր նախորդ դեսպաններին և մեր բոլոր գործընկերներին՝ ֆրանսիացի և հայ, որոնք աշխատել և շարունակում են աշխատել այս պատերի ներսում, նրանց, ովքեր այսօր այստեղ են, նրանց, ովքեր մեզ նախորդել են, և նրանց, ովքեր հեռացել են մեզնից։ Մասնավորապես, կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր տեղացի աշխատակիցներին։ Դեսպաններն ու արտասահմանցի աշխատակիցները գալիս ու գնում են, դիվանագիտական կյանքն է այդպիսին։ Մեր հայ գործընկերները մնում են, նրանք մեր ուժն են և մեր ինստիտուցիոնալ հիշողությունը։ Եվ մեր սրտերը ցավում են․ Խաչատուր Սարիպողոսյանի հիշատակի համար, ով մեզնից հեռացավ այս տարի, Հակոբ Ղազարյանի հիշատակի համար, ով մեզնից հեռացավ չորս տարի առաջ։ Նրանք այսօր մեզ հետ են։ Սիրելի՛ բարեկամներ, ասում են, որ որոշ տներ հոգի ունեն։ Սա վերաբերում է նաև դեսպանատներին։ Դրանք արձագանքում են տոնակատարությունների, անցնող օրերի, սուրճի մեքենայի շուրջ խոսակցությունների, հանդիպումների ուրախության և մեկնումների տխրության հիշողություններին։ Սա ձեր տունն է։ Բոլորդ այստեղ ողջունելի եք։ Կեցցե՛ Հանրապետությունը, Կեցցե՛ Ֆրանսիան, Կեցցե՛ Հայաստանը, Եվ կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը»,- եզրափակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։


Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ԱԳՆ

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները....

14:25

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր...

14:07

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ...

13:45

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են գրանցել

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են...

13:26

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի...

13:07

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

12:48

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի...

12:21

Իրանը փակել է իր օդային տարածքը

Իրանը փակել է իր օդային տարածքը

12:04

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության...

22:15

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն...

22:01

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

21:45

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների հարցը

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան...

21:21

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

21:04

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի ունեցել

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի...

20:34

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ Մխիթարյան

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ...

20:15

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

19:45

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ...

19:29

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Համլետ Մանուկյանը

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում...

19:03

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

09:48

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի...

09:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44