Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. լրագրողների հետ ճեպարզույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեջբերում անելով Կտակարանից՝ «պիտի նայեք, պիտի նայեք և պիտի չտեսնեք»։ Ինչ վերաբերում է հարցին, թե երբ են իրականացնելու Էջմիածնում իրենց խոստացած հոգևոր հավաքը՝ ասաց, որ ամեն կիրակի էլ հենց հոգևոր հավաք է․
«Իսկ Էջմիածնի կենտրոնական հրապարակի գաղափարը դեռ ընթացքի մեջ է, կտեսնենք։ Արված հայտարարությունները երկխոսություն են հանրության հետ, և այդ գաղափարին հաջորդում են այլ գաղափարներ ու առաջարկներ, այնպես որ, ամեն ինչ կարծրացած չէ, ճկուն պրոցես է»,-ասաց նա։ Փաշինյանը հայտարարեց՝ ուրախությամբ արձանագրել է, որ հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում՝ մասնավորապես իր հոգևոր կյանքն այսօր լիարժեք վերականգնվել է՝ որպես ՀԱԵ-ի շարքային հետևորդ։ «Որպես շարքային հետևորդ կարող եմ լիարժեք ապրել իմ հոգևոր կյանքով և ուզում եմ դա տեղի ունենա ՀՀ բոլոր քաղաքացիների հետ, ովքեր ունեն հոգևոր կյանք։ Դա հանրահավաք չէ, այլ պատարագ է, և, ուրախ եմ, որ կուսակցությունում և համախոհների շրջանում, ովքեր որ հոգևոր կյանք ունեն, նրանց մոտ էլ կվերականգնվի»,-ասաց նա։ Նշեց, որ անձամբ բավարարված է, որ գնում է, պատարագի մասնակցում, ծնկի գալիս ու մեղքերի համար թողություն խնդրում։ Շա՞տ մեղքեր ունի՝ Փաշինյանն արձագանեց. «Մեզանից յուրաքանչյուրը շատ մեղք ունի, իմ մեղքը ենթադրվում է ավելի շատ՝ պատասխանատվության չափով, կարգավիճակով և կյանքի առանձնահատուկ բովանդակությամբ»։
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
10:52
10:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01