ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Մասնավորապես, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ն և Ս.Ս-ն, ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի նոյեմբերի 10-ին ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով, ՀՀ են ներկրել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների խմբաքանակ։ Հանցավոր խմբի անդամները հայ-իրանական պետական սահմանի սահմանային գոտում, ԻԻՀ քաղաքացուց ստանալով թմրամիջոցի նշված խմբաքանակը, այն փորձել են տեղափոխել ք.Երևան, սակայն ձերբակալվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից։Ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, Ա.Մ-ի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 26 կիլոգրամ թմրամիջոց (4,690 կգ. «Մեթամֆետամին» և 20,842 կգ. «Մարիխուանա»)։ Նշված ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Ա.Մ-ի և Ս.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։Հաշվի առնելով նկարագրված արարքի վտանգավորության բարձր աստիճանը` նախաձեռնված քրեական վարույթը Սյունիքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց բնակության վայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են թվով 2 հատ ատրճանակ՝ իրենց փամփուշտատուփերով, լիցքավորված թվով 5 հատ փամփուշտներով, իրացման համար նախատեսված տարբեր չափաբաժինների «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրանյութեր, ինչպես նաև կեղծ թղթադրամներ, կասկածելի սրվակներ, էլեկտրոնային կշեռքներ և օգտագործված ներարկիչներ:
10:00
11:24
11:09
10:43
10:19
10:02
16:49
16:35
14:53
14:33
13:52
11:45
11:23
11:03
10:42
10:15
14:45
14:29
14:09
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55