Կառավարությունը ՀՀ պետբյուջեի հաշվին շուրջ մեկ մլրդ դրամ է տրամադրել բանկերին անհուսալի վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների վարկային պարտավորությունները մարելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տվյալները: Նախարարությունից մասնավորապես տեղեկացրել են, որ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառման շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառված է 19,136 դիմում, իսկ համակարգում հաստատված կարգավիճակ ունի 6786 դիմում։
««Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառման շրջանակում 2025 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին ըստ համապատասխան տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության՝ ծախսվել է շուրջ 985 մլն դրամ»,-հայտնել են նախարարությունից: ՀՀ կենտրոնական բանկից էլ NEWS.am-ին տեղեկացրել են, որ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց քանակը կազմել է 335 հազար մարդ, իսկ վարկային բեռը (մայր գումարի, հաշվեգրած տոկոսների և այլ պարտավորությունների գումարների մնացորդը)՝ 673 մլրդ ՀՀ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2024թ. հոկտեմբերի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը շուրջ 341 հազար էր, իսկ վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ 2025թ. փետրվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը: Ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։ Աջակցությունը տրամադրվում է աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և ուղղվում է շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը սահմանվում է 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44