Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2026թ դեկտեմբերի 31-ը, սակայն արտոնությունը կտարածվի միայն 2024 թվականի և ավելի բարձր տարեթվերի արտադրության ավտոմեքենաների վրա: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման գործող արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ էլեկտրական շարժիչով մեծ, փոքր, միջին ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների ներմուծման համար»,-ասաց Պապոյանը: Ներկայումս նշված էլեկտրական շարժիչով մեքենաներն ազատված են ԱԱՀ-ից մինչև 2026թ հունվարի 1-ը: Այս արտոնությունը գործել է 2019 թվականից: Էլեկտրական տրանսպորտային միջոցների՝ երրորդ երկրներից ներմուծման համար ներկայումս գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն: Մաքսային միության հանձնաժողովի որոշման համաձայն՝ Հայաստանը 2022 թվականին ունեցել է 7000, 2023-ին, 2024-ին և 2025-ին՝ 8000-ական միավոր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում: Նախարարի խոսքով՝ ԱԱՀ-ի և մաքսատուրքերի վճարման ազատման արդյունքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները: Մասնավորապես՝ 2023-ին ներմուծման ծավալը կազմել է 9635, ինչը 2022-ի համեմատ աճել է 75 տոկոսով, 2024-ին ներմուծման ծավալը կազմել է 11 հազար 793, ինչը 2023-ի համեմատ աճել է 22 տոկոսով: Իսկ 2019թ համեմատ ներմուծման աճը 2024-ին եղել է շուրջ 17.6 անգամ: Այս տարեսկզբից մինչև նոյեմբերի 19-ը ՊԵԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ արդեն իսկ ներմուծվել է էլեկտրական շարժիչով 7 ավտոբուս, 16 հազար 381 ավտոմեքենա և 2479 մոպեդ: Կանխատեսվում է՝ նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի շատ էլեկտրական մեքենա կներմուծվի: Առաջարկվում է արտոնության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2026թ դեկտեմբերի 31-ը: Առաջարկվում է արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա, որոնք թողարկվել են 2023թ դեկտեմբերի 31-ից հետո՝ այսինքն՝ 2024, 2025թ, 2026թ արտադրության ավտոմեքենաների համար: Հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, այն քննարկվի ԱԺ լիագումար նիստում:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55