նտերնետային տարբեր խարդախություններից տուժածներն օրեր առաջ բողոքի ակցիաներ են անցկացրել Գլխավոր դատախազության, ապա նաև Քննչական կոմիտեի դիմաց՝ իրավապահներին մեղադրելով նախ դրանք չկանխելու, ապա նաև չբացահայտելու համար։ Չարագարծներից տուժած քաղաքացիների կորցրած գումարները որոշ դեպքերում հասնում են մի քանի տասնյակ հազար դոլարի։
Ինտերնետ խարդախությունների, այդ փաստով հարուցված քրեական վարույթների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա։ Panorama.am-ը Քննչական կոմիտեից խարդախությունների հիման վրա այս և անցած տարվա ընթացքում հարուցված վարույթների վերաբերյալ տեղեկատվություն էր խնդրել։ Սակայն ՔԿ-ից պատասխանեցին, կոմիտեում նման վիճակագրություն չի իրականացվում։
Օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանում ինտերնետ-խարդախությունների թիվը դեռ կավելանա, քանի որ «տարեսկզբին Քննչական կոմիտեում որոշեցին ազատվել Կիբեռհանցագործությունների քննության կոմպիտենտ վարչության բոլոր ծառայողներից... Ընդորում, առաջին հերթին` այդ ինտերնետ-խարդախությունների դեմ արդյունավետ պայքարող քննիչներից»։
Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հաստատեցին, որ 2025 թվականի ընթացքում Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության չորս քննիչ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
«Սեփական դիմումը ո՞րն է։ Կիբեռհանցագործություններով զբաղվող քննիչին ասում են՝ քեզ տեղափոխում ենք Լոռվա մարզ ջեբկիրության գործով քննիչ։ Ի՞նչ պետք է անի։ Դիմում է գրելու, դուրս գա։ Իմ ունեցած տեղեկատվությունը հավաստի է, այդ վարչությունում մի հոգի է մնացել, մյուսները վարչության պետի գլխավորությամբ դուրս են եկել»,-ՔԿ պատասխանին այսպես արձագանքեց Իոաննիսյանը։
Ի դեպ, վերջինը պնդում է, որ քննիչների աշխատանքից դուրս գալը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք սկսել են բացահայտել ինտերնետ-խարդախությունների կենտրոնների կապերը որոշ ազդեցիկ անձանց հետ։
Օնլայն եղանակով իրականացված ֆինանսական խարդախությունների կենտրոնները ի՞նչ կապ ունեն ազդեցիկ մարդկանց հետ, ովքե՞ր են այդ անձինք։ Panorama.am-ի այս հարցին ՔԿ-ից չպատասխանեցին՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները։
«Ձեր կողմից ներկայացված հարցադրման հետ կապված տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակմնա ոչ ենթակա տվյալներ»,-ասացին կոմիտեից։
Ստացվում է՝ ՔԿ-ից հաստատեցին, որ մարդկանց միլիոնավոր դրամների վնաս պատճառած հանցագործությունների հետևում իսկապես նման մարդիկ կան։ Ովքե՞ր են նրանք։
«Ուժային համակարգում կան մարդիկ, որոնք ենթադրաբար կապ ունեն այդ զանգերի կենտրոնների հետ»,-ասաց Դ. Իոաննիսյանը։
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01