Առաջարկվում է սահմանել առաջնահերթությունների ուղղությամբ կատարված աշխատանքի գնահատման և դրա հիման վրա խրախուսման համակարգ, որը պետք է բարձրացնի Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների ուղղությամբ պետական կառավարման համակարգի արդյունավետությունը և մատուցվող ծառայությունների որակը: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 27–ին, կառավարության նիստի ժամանակ նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
«Այս քաղաքանությունը նպատակ ունի բարձրացնել հանրային ծառայողների կարողությունները նրանց շարունակական կրթութան միջոցով: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ խրախուսանքի արժանացած յուրաքանչյուր ծառայողի վարձատրությունը մի մասով կրթական ծախսերի համար նախատեսված գումար է՝ որպես որակավորումը բարձրացնելու և կարողություններն ավելացնելու լրացուցվիչ հնարավորություն»,- ասաց նա:
Նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Առաջարկվում է պիլոտավորել նոր չափորոշիչների հիման վրա պարգևատրման համակարգ, որը նպատակ ունի Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածի համար առանձնացված առաջնահերթ անելիքների կատարողականի գնահատումների միջոցով նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Ծրագրի հիմնական սկզբունքը բարձր կատարողականի համար աշխատակիցների նյութական խրախուսումն է՝ որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն»։
Պիլոտային ծրագրի իրականացման համար 2025 թվականի պետական բյուջեով կպահանջվի շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ:
Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այսօր պետական համակարգն աշխատում է շատ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, քան աշխատում էր, օրինակ, 2018 կամ 2019 թվականին, քանի որ մեծացել են աշխատանքի ծավալները:
«Ուրախ եմ, որ մենք ունենք այդքան համարձակություն ու վստահություն, որ մենք այս որոշումը կայացնում ենք, և ուզում եմ ուղիղ ասել՝ սեթևեթելու ժամանակներն անցել են: Կարծում եմ՝ մեր պետական համակարգը արժանացել է դրան, ոչ մեկը ոչ մեկին լավություն չի անում,- ասաց նա և հավելեց.- Պարտադիր պայման ենք դնում, որ լրացուցիչ վարձատրության մի որոշակի հատված, որը էլի նոր որոշումներով կկարգավորենք, 10 տոկոսը պաշտոնյան, պետական աշխատողը պարտավոր է ծախսել կրթական որևէ ծրագրի վրա: Անկանխիկ վճարումով մենք պետք է տեսնենք, որ որևէ կրթական ծրագրի վրա է ծախսվել, եթե՝ ոչ, այդ դեպքում «մալուսների համակարգ» պիտի գործի»:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01