Ազգային ժողովը այսօր՝ դեկտեմբերի 2–ին, գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Սա 2025 թվականի վերջին քառօրյան է։
Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 27 հարց։ Դրանցից ինը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։
Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծը, Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։
Մրցութային խորհրդի որոշման հիման վրա այդ թափուր պաշտոնում առաջարկվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը։
Նշենք, որ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին oրենքի նախագծի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 3-ին՝ չորեքշաբթի օրվա առաջին հիմնական նիստում:
Քննարկվող հարցեր թվում են նաև «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Կենդանիների հետ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրինագծերի փաթեթը և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և այլն։
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22