Բանակում ծխում է ժամկետային զինծառայողների 67 տոկոսը, այս մասին հայտնել են ՊՆ-ից՝ ի պատասխան ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հարցման։ Ընդ որում, զգալի մասը սկսել է ծխել բանակ գնալուց հետո։
«Ենթասպայական անձնակազմի 69 տոկոսն է ծխում, սպայական կազմի՝ 88 տոկոսը»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Հայկ Սարգսյանը։ Ըստ նրա՝ թվերը շատ մտահոգիչ են։ Սարգսյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է խրախուսող նորմեր դնեն՝ այն զինծառայողները, ովքեր չեն ծխի, նրանց հնարավորություն տրվի ինչ-որ ժամանակով ավելի շուտ զորացրվելու կամ՝ լրացուցիչ ազատ արձակումներ տան։ Պապիկյանն էլ արձագանքեց՝ ազատ արձակումների մասով, գուցե, խրախուսական նորմերը կիրառելի են, բայց ծառայության որևէ ժամկետ կրճատելն այս փուլում քննարկելի չէ։ «Ինչ վերաբերում է ծխելու շուրջ մտահոգություններին՝ ինքս չեմ ծխում, մտահոգ քաղաքացի եմ ու լավ չեմ գնահատում հասարակության շրջանում ծխելու միտումների մեծացումը, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ պետք է յուրաքանչյուր արգելք լինի իրավաչափ, եթե սահմանում ենք այնպիսի արգելքներ, որոնք վերաբերվում են չափահասությունից վեր տարիքին, սա ավելի լայն քննարկման կարիք ունի, բայց խնդրում եմ չառանձնացնել զինվորականությանը, որովհետև նրանք էլ հասարակության մաս են ու տարանջատումը դրական չի ընկալվի նրանց կողմից»,- ընդգծեց նախարարը։
11:43
11:23
11:09
10:53
10:36
10:18
09:48
09:34
09:16
09:02
17:41
17:15
15:38
15:06
14:36
14:06
13:36
13:06
12:46
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17