Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ մտավորականների, ովքեր, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ծրագրերի շրջանակներում, այցելել են Արցախ:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը ողջունել է Արցախում զորամաս այցելելու հյուրերի նախաձեռնությունը՝ շեշտադրելով դրա կարևորությունը բանակի ու քաղաքացիական հասարակության միջև կապերի ամրապնդման և փոխադարձ աջակցության ապահովման գործում:
«Ինձ համար պատիվ է հայոց գիտությունն ու մշակույթը ներկայացնող այսպիսի կազմի հետ հանդիպում ունենալ, առավել ևս, երբ Արցախ ձեր այցի նպատակը հայ զինվորի կողքին կանգնելն ու նրան գոտեպնդելն է: Համոզված եմ, որ ձեր հանդիպումը զինվորներին լրացուցիչ լիցք է տալու, իսկ դուք ավելի լավ եք պատկերացնելու նրանց հոգեբանությունը, բանակում իրականացված բարեփոխումներն ու առկա խնդիրները: Արցախի կառավարության անունից՝ պատրաստակամություն եմ հայտնում մշտապես աջակցել նման նախաձեռնություններին և միասնական ջանքերով ամրապնդել հայոց հայրենիքի պաշտպանության կուռ համակարգը, որը խիստ խոցելի կլիներ առանց մտավորականների և, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության»,- հյուրերին ուղղված խոսքում նշել է վարչապետը:
Անմիջական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մտավորականները Ա. Հարությունյանին են ուղղել բազմաթիվ հարցեր՝ Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտաքին քաղաքականության, առաջնագծի պաշտպանության և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ: Վարչապետ Հարությունյանը հանգամանալից և բաց կերպով պատասխանել է հարցերին՝ հորդորելով ներկաներին հնարավորինս ներգրավվել Արցախի զարգացման կարևոր գործում:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47