Հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին ավելի խորն ու ամուր են, քան երբևէ. Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների և գործարար համայնքի հետ գործակցության նոր հնարավորությունների մասին իր ելույթի խոսքում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Ըստ դեսպանի՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունը այս տարվա առաջընթացի միայն առաջին քայլն էր։
«Նախագահ Թրամփի հեռատես ղեկավարության ներքո մենք մեծ քայլեր ենք կատարել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային խաղաղության և կայունության ասպարեզում, որն ընդամենը մի տարի առաջ կարող էր անհնար թվալ։
Օգոստոսի 8-ի գագաթնաժողովում նախագահ Թրամփը հյուրընկալեց վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, և դա դարձավ մեր հարաբերություններում բեկումնային կետ, որտեղից հետդարձ այլևս չկա։
Համարձակ ու ստեղծարար դիվանագիտության շնորհիվ կողմերի վարչակազմերը հաջողության են հասել այնպիսի մարտահրավերների կարգավորման հարցում, որոնք տասնամյակներ շարունակ կանխել են առաջընթացը։ Այս առաջընթացը շահեկան կլինի Կենտրոնական Ասիայի երկրներից սկսած մինչև Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Սակայն ոչ մի երկրի համար դա այնքան շահեկան չէ, որքան Հայաստանի համար։
Օգոստոսի 8-ի պատմական գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապես համաձայնեցված տեքստը։ Միացյալ Նահանգները եռանդուն աջակցում է համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը և մենք կշարունակենք աշխատել այս նպատակին հասնելու ուղղությամբ»,-ասել է նա։
14:14
13:52
13:33
13:06
12:52
12:33
12:14
11:59
11:18
10:45
10:25
10:02
09:33
09:16
09:02
19:45
19:45
19:25
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46