Սպասվում է, որ մոտ օրերս կկայանան Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն ինտեգրումն արգելակող խնդիրները: Փորձագետները, սակայն, հարաբերություններում որևէ առաջընթաց չեն ակնկալում, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Օրերս ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն բացասաբար է գնահատել հետխորհրդային տարածքում՝ սկսած Միութենական պետությունից մինչև Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), բոլոր ինտեգրացիոն գործընթացների ընթացքը: Հատկապես «ձախողված» է բնորոշել անցնող տարին: Բելառուսի նախագահը քննադատել է Ռուսաստանին՝ Բելառուսին ճնշելու փորձերի, նավթային կախվածության մեջ պահելու և իրավահավասար հարաբերություններ կառուցելու ցանկության բացակայության համար:
Շաբաթ օրը Ռազմավարական հետազոտությունների բելառուսական ինստիտուտը հրապարակել է Բելառուսի վարած արտաքին քաղաքականության 34-րդ ինդեքսը, որտեղ փորձագետները վերլուծել են այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Մինսկի արտաքին քաղաքականությունը: Եզրակացությունն անսպասելի է եղել. Ռուսաստանի հետ հարաբերություններում գրանցվել է «հարաբերությունների բարձր բացասական ինդեքս՝ մինուս 15 կետ»: Ինչպես նշել են փորձագետները, նման ցուցանիշ արդեն վաղուց չէր գրանցվել:
Հետաքրքիր է, որ Եվրամիության հետ Բելառուսի հարաբերություններն այդ նույն ժամանակահատվածում ուղիղ հակադարձ են եղել Մոսկվայի և Մինսկի հարաբերություններում գրանցված միտումներին: «Եվրամիության երկրների և ինստիտուտների հետ վերսկսվել է բարձր դիվանագիտական ակտիվություն (32 կետով աճ)»,- նշվում է զեկույցում:
Բազային համաձայնագրի կնքումը դառնում է Եվրամիության հետ հարաբերություններում Մինսկի պաշտոնական նպատակը, գրում է լրատվամիջոցը։ Փորձագետներն, ընդ որում, գրանցում են Բելառուսի հարաբերությունների բարելավում ինչպես Բրյուսելի, այնպես էլ ԵՄ առանձին երկրների հետ, մասնավորապես՝ մինչև վերջերս Լուկաշենկոյի ամենասկզբունքային և անզիջում հակառակորդ Լեհաստանի հետ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47