Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացվել տարածքային զիջումների առաջարկը, որոնք Ուկրաինան պատրաստ է անել պատերազմը դադարեցնելու համար, հաղորդում է AFP-ն։
Մերցը ասել է, որ առաջարկն ուղարկվել է այն բանից հետո, երբ ինքը և եվրոպացի այլ առաջնորդներ չորեքշաբթի օրը հեռախոսով խոսել են Թրամփի հետ։
«Սա հիմնականում վերաբերում է այն հարցին, թե ինչ տարածքային զիջումների է պատրաստ գնալ Ուկրաինան», - ասել է Մերցը։
Սակայն նա զգուշացրել է, որ վերջին հաշվով «այս հարցին պետք է պատասխանեն Ուկրաինայի նախագահը և ուկրաինացի ժողովուրդը»։
Մերցը ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «սխալ կլիներ ուկրաինացի նախագահին խաղաղության հարկադրելը, որը նրա ժողովուրդը չի ընդունի չորս տարվա տառապանքներից ու մահերից հետո»։ Չորեքշաբթի օրը Թրամփը դժգոհություն է հայտնել Ուկրաինայի և նրա եվրոպական դաշնակիցներից՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից։ Թրամփն ասել է, որ Մերցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում «կծու արտահայտությունների» փոխանակում է տեղի ունեցել։
Մերցը նշել է, որ ամերիկացիների հետ հետագա բանակցություններ են նախատեսված այս շաբաթավերջին և որ Ուկրաինայի հարցով միջազգային հանդիպումը «կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա սկզբին»։
«Արդյո՞ք կմասնակցի ամերիկյան կառավարությունը, թե՞ ոչ, շատ բան կախված է փաստաթղթերի համատեղ նախագծերից, որոնց վրա ներկայումս աշխատանք է տարվում», - ասել է նա։
Մերցը հավելել է, որ Թրամփի հետ չորեքշաբթի օրվա իր զրույցը «ուժեղ տպավորություն է թողել առ այն, որ նա պատրաստ է այդ ճանապարհով գնալ մեզ հետ, քանի որ գիտի, որ եվրոպացիները և նրանց շահերը պետք է լսելի լինեն»։
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
16:52
16:36
15:23
15:06
14:46
14:25
14:09
13:45
13:22
13:05
12:46
12:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55