ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Մոլդովայի ՆԳ նախարար Դանիելլա Միսաիլ-Նիչիտինին։ Քննարկվել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է հատկապես կրիպտոարժույթով կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ կրթական հաստատությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի։ Եվրոպական սահմանային և ափամերձ տարածքների պահպանության գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Հանս Լեյտենսի հետ հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ հետ ակտիվ երկխոսությունը՝ ներկայացնելով վիզաների ազատականացման համատեքստում ընթացող բարեփոխումները։ Կողմերը քննարկել են սահմանների կառավարման և անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ ՆԳ նախարարը անդրադառնալով բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ ընդգծել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում դրանց ռազմավարական նշանակությունը։ Արփինե Սարգսյանը կարևորել է Ֆրոնտեքսի հետ բազմակողմանի համագործակցությունը և ընդգծել այն ընդլայնելու պատրաստակամությունը։ Հանս Լեյտենսը այցի համար շնորհակալություն հայտնելով նախարար Սարգսյանին՝ բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը։ Կողմերը փոխադարձ այցերը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Արփինե Սարգսյանը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորության անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Կանտանի հետ։ Նախարար Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ամրապնդման և շարունակական զարգացման կարևորությունը։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, մասնավորապես՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցության, կրթական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ հարցեր: Նախարար Սարգսյանը նաև շփումներ է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի ու մի շարք այլ երկրների գործընկերների հետ։ Հիշեցնենք, որ Բրյուսել կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին, որին ներկա էին շուրջ 80 պատվիրակություններ։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01