«Մենք մշտապես ունենք արդարադատության ակնկալիք, նույնիսկ ամենաանհեռանկարանային ու վատ դատավորից։ Այստեղ նույնպես արդարադատության ակնկալիքով ենք եկել, բայց թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ժամանակը ցույց կտա»,- Վերաքննիչ քրեական դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից հետո ասաց Սրբազանի պաշտպանական խմբի անդամ Մարինե Ֆարմանյանը։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) այսօր մեկնարկել է իքայել Սրբազանի գործով պաշտպանների և դատախազի վերաքննիչ բողոքների նիստը։ Միքայել Սրբազանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը, իսկ դատախազությունն էլ պահանջում է Սրբազանի պատիժը խստացնել։
Ինչ վերաբերում է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի՝ Միքայել Սրբազանին ճիպոտահարելու առաջարկին, թեև հետո ասել է, որ կատակել է, արդյո՞ք բռնության կոչ չէ, փաստաբանն ասաց. «Շատ ցավալի է, որ մեր հայաստանյան իրականության մեջ մտավորականը իրեն թույլ է տալիս նման անհեթեթ խոսակցություն։ Այսինքն մենք այդ մտավորականի կարծիքով պետք է իրավակարգից նահանջ արձանագրենք, գնանք ռեպրեսիվ գործողությունների դաշտ։ Փոխադարձ հարց ունեմ ես այդ անձնավորությունը՝ իսկ իր կատարած արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ»։
Ռեժիսոր, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի նախկին տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է. «Դատական որոշում կա միայն Միքայել Սրբազանի վերաբերյալ։ Կարծում եմ՝ խիստ է։ Ամբաղ-զամբաղ խոսելու համար 2 տարի տալը խիստ է։ Միգուցե կզարմանաք, բայց կառաջարկեի ներմուծել Իրանից պատժամիջոց․ իրենք ասում են փետուրով խփել՝ ճիպոտավորել։ Այդ հանցանքը ոչ այն է անպատիժ թողել, ոչ այն է բանտ նստացնել։ Մեր շատ անբախ-զամբախ խոսողները, եթե իմանային նման պատիժ գոյություն ուներ, կխուսափեին դրանից»։
Մանրամասն՝ տեսանյութում։
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55