«1000 դրամների» նախագիծը եթե հիմա չներկայացվեր, նման հնարավորություն կլիներ միայն հաջորդ գումարմանը, այսինքն՝ մոտ մեկ տարի հետո: Անդրադառնալով աղմկահարույց նախագծի արագացված կարգով ընդունմանը՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ կուսակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը։
Պատգամավորը հիշեցրեց հարցի վերաբերյալ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հիմնավորումը. «Նախարարը ևս նշեց, որ այս ամենը պայմանավորված է ԱԺ գումարման աշխատանքների ավարտով: Նախարարն էլ իր խոսքում ասաց, որ իրեն ամենևին էլ ձեռնտու չէ իր գործունեությունը սկսել նախաձեռնությունից, որը քննադատության տեղիք կտար: Իսկապես հրատապ է, եթե այս փուլում է որոշում կայացվել»,-ասաց պատգամավորը։
Լևոն Մարտիրոսյանը նշեց, թե «լավ օրից չէ, որ այդ քայլին գնում ենք»:
«Ցավոք այն ռեսուրսները, որ դնում ենք, բավարար չեն լինելու նախկինում զոհված զինծառայողներին աջակցելու համար: Թեև պետությունը ինչ-որ ձևով աջակցում է այդ ընտանիքներին, բայց բավարար չէ։ Կարծես՝ գաղափար կա, որ բավարարելու դեպքում ապագայում հատկացնեն»,- ասաց նա :
Հարցին, թե կա՞ արդյոք քննարկում՝ նախագծից պարտադիր բաղադրիչը հանելու մասով, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես նման քննարկումների չեմ մասնակցել: Օրենքի առաջին ընթերցմամբ՝ պարտադիր բաղադրիչը պարունակվում է»։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47