Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ամփոփել է 2025 թվականի մրցաշրջանը՝ տարբեր անվանակարգերում պարգևատրելով տարվա լավագույններին։
«Տարվա վերադարձ» անվանակարգում հաղթողն է հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի ֆեսբուքյան էջում նաև տեսանյութ է ներկայացված՝ պատմելով հայ մարզիկի անցած ուղին։
Նշվում է, որ Ամոյանը դժվարին պայքար է մղել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար՝ 2021 թվականին Օսլոյում իր վերջին տիտղոսը նվաճելուց հետո։ 72 կգ քաշային կարգից 77 կգ քաշային կարգի անցնելն ուղեկցվել է բավականին դժվարություններով։ 2022 և 2023 թվականների աշխարհի առաջնություններում, 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում, նա բավարարվել է բրոնզե մեդալներով։
2025 թվականը տարբեր էր. Զագրեբի աշխարհի առաջնությունում 26-ամյա մարզիկը ցույց է տվել իր լավագույն գոտեմարտը։ Նա եզրափակչում 9-1 հաշվով հաղթել է գործող օլիմպիական ոսկե մեդալակիր Նաո Կուսակայի (Ճապոնիա)՝ դառնալով Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն։
«Ես աշխարհի չեմպիոն դարձա 2021 թվականին [72 կգ քաշային կարգում], բայց ես իսկապես ուզում էի դառնալ աշխարհի չեմպիոն 77 կգ քաշային կարգում։ Երկու տարի պայքարում էի վնասվածքների դեմ, և ոչինչ այնպես չէր ընթանում, ինչպես պետք է։ Բարեբախտաբար, այս աշխարհի առաջնությունում ես պատրաստ էի՝ մտավոր, ֆիզիկապես և ֆունկցիոնալ առումով, և Աստծո շնորհիվ ես կարողացա հաղթանակ տանել և դառնալ աշխարհի կրկնակի չեմպիոն»,- ասել է Ամոյանը։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47