ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհակալությունը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու և երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու կապակցությամբ, արտաքին դիտորդի համար կարող է ընկալվել որպես տարածաշրջանային լարվածության թուլացման ազդակ։
Սակայն խորքային քաղաքական վերլուծությունը ցույց է տալիս, որ նման մեկնաբանությունը ոչ միայն վաղաժամ է, այլև իրական գործընթացների տրամաբանությանը լիարժեք չի համապատասխանում, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նա նշել է՝ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները շարունակում են գտնվել կառուցվածքային հակասությունների փուլում։ Քաղաքագետի խոսքով, խաղաղության պայմանագիր գոյություն չունի, փոխարենը Բաքուն հետևողականորեն առաջ է քաշում ինչպես նոր, այնպես էլ նախկինում ձևակերպված նախապայմաններ։ Ադրբեջանն առաջադրում է նախապայմաններ (օրինակ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն), ինչը բարդացնում է գործընթացը: «
Շարունակվում է Հայաստանի տարածքների մի մասի փաստացի օկուպացիան, իսկ Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվում են առավելագույն պատժաչափեր՝ ներառյալ ցմահ ազատազրկումը։ Այս ֆոնին տնտեսական բնույթի առանձին քայլերը չեն կարող դիտարկվել որպես ինստիտուցիոնալ խաղաղության գործընթացի բաղադրիչ։ 22 վագոն ադրբեջանական բենզինի ներմուծումը Հայաստան, անկախ դրա շուրջ ձևավորված տեղեկատվական աղմուկից, տնտեսագիտական տեսանկյունից համակարգային նշանակություն չունի։ Այն չի փոխում Հայաստանի էներգետիկ շուկայի կառուցվածքը, չի նվազեցնում արտաքին կախվածությունները և չի ձևավորում երկարաժամկետ կանխատեսելիություն։ Հետևաբար խոսքը ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական սիմվոլիզմի մասին է։ Երբ բացակայում է փոխադարձությունը հիմնարար հարցերում՝ անվտանգություն, տարածքային ամբողջականություն, ռազմագերիների վերադարձ, ցանկացած միակողմանի «բարի կամքի ժեստ» վերածվում է քաղաքական հավասարակշռության խախտման։ Այն ամրապնդում է այն կողմի դիրքերը, որը պահպանում է ճնշման գործիքները, և միաժամանակ թուլացնում է այն կողմին, որը փորձում է գործընթացը ներկայացնել որպես առաջընթաց։ Այս համատեքստում 22 վագոն բենզինի ներմուծման փաստը Հայաստանում միանշանակ չի ընկալվում։ Հանրային ընկալման մեջ այն առավելապես դիտարկվում է որպես ներքաղաքական նպատակներին ծառայող քայլ՝ նախընտրական փուլում իշխանությունների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» արդյունավետության ցուցադրման համար։ Սա առավել ակնառու է այն պայմաններում, երբ խաղաղության ինստիտուցիոնալ հիմքերը բացակայում են, իսկ հակամարտության առանցքային բաղադրիչները մնում են չլուծված։ Խաղաղությունը պահանջում է հստակ քաղաքական պայմանավորվածություններ, իրավական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։ Առանց այդ բաղադրիչների ցանկացած «ապաշրջափակում» կամ «առևտրի մեկնարկ» մնում է փխրուն, հեշտորեն շրջելի և ենթակա է կարճաժամկետ քաղաքական շահարկումների։ Տվյալ իրավիճակում խոսքը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ դրա իմիտացիայի մասին է։ Իսկ խաղաղության իմիտացիան, հատկապես ուժային և քաղաքական անհավասարակշռության պայմաններում, ոչ միայն չի նվազեցնում առկա ռիսկերը, այլ երկարաժամկետ հեռանկարում կարող է խորացնել դրանք», - գրել է նա։
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55