Համաձայն չեմ պնդմանը, թե Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամները որևիցե ձևով չեն մտնում դատավորների կաշվի մեջ։ Այս մասին այսօր՝ հունվարի 12–ին, «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։
«ԲԴԽ–ում քննարկվող ցանկացած հարց մանրամասն քննարկվում է և մենք մեր որոշումները կայացնում ենք արդար, անաչառ և օբյեկտիվ գնահատականների հիման վրա ու մեր ներքին համոզմունքով։ Ես ինքս դատական գործերի քննության ողջամիտ ժամկետներին շատ մեծ ուշադրություն եմ դարձրել ու հետևողական եմ եղել իմ ամբողջ գործունեության ընթացքում։ Այսօր արդեն ողջամիտ ժամկետում գործերի քննության իրավունքի խախտման հիմքերով դատական հայցեր կան ՀՀ դատարաններում քննվող և որի արդյունքում ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության դեմ կայացվում են դատական ակտեր՝ գումարի բռնագանձման տեսքով, որպես խախտված իրավունքի վերականգնում։ Սա ազդակներից մեկն է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք այս հանգամանքին»,–ասաց նա՝ նկատելով, որ ողջամիտ ժամկետների խախտմանը նպաստում են երբեմն անհիմն բողոքարկումներն ու միջնորդություններ ներկայացնելը։ Արթուր Աթաբեկյանը հայտարարեց, որ ինքը չի ընդունում ուշացած արդարադատությունը.
«Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատությունն է։ Իմ ամբողջ գործունեության ընթացքում դրան շատ ուշադիր եմ եղել, հիմա էլ հետևողական եմ այդ ամեն ինչին։ Ուղղակի այստեղ մշտապես կան խնդիրներ, որոնք որ մենք պետք է լուծելով գնանք առաջ։ Մենք այսօր խոսեցինք, թե դատավորները ինչքան են ծանրաբեռնված, բայց ծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել ուշացած արդարադատություն կամ մերժված արդարադատություն ունենալը։ Բայց այն որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ արդարադատությունը հնարավորինս ժամկետներում իրականացվի, դա կարծում եմ՝ բոլորիս համար հրամայական է և պետք է ինչ-որ ձևով մենք այդ հարցերի լուծումները տանք։ Հանրության մեջ շատ է խոսքվում, թե այդ ինչքան են ծանրաբեռնված դատավորները, որ ասենք, գործով դատական ակտի հրապարակման օրը նշանակված է, օրինակ 2027 թվականի փետրվար-մարտ ամիսներին, բայց որ նայում ենք, տեսնում ենք, որ այդ դատավորն իր վարույթում ունի 1000 վարչական գործ։ Այսօր էլեկտրոնային համակարգում յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի մուտք գործել դատական համակարգ պաշտոնական էլեկտրոնային կայք և ստանալ յուրաքանչյուր դատավորի տվյալ օրվա ծանրաբեռնվածությունը»,–ասաց ԲԴԽ նախագահը։
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
12:06
11:38
11:16
11:07
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55