Ես հավատում եմ, որ կանանց շրջանում կոռուպցիոն մենթալիտետն ավելի պակաս է, քան տղամարդկանց մոտ: Դա ունի շատ կոնկրետ պատճառ: Քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ: Այդ մասին դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամենապատկառելի միջավայրերում՝ տղամարդկանց մասնակցությամբ, մեկ էլ խոսքի մեջ բառեր են արտահայտվում, որ դու հասկանում ես՝ քրեական ենթամշակույթն ինչ մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա,- ասաց նա և հավելեց,- Տղայականությունը հանրային բարոյականության շատ կարևոր մաս է, բայց դա քրեական ենթամշակույթի մտածողություն է: Եկեք տղավարի էս հարցը [լուծենք]. դա ի՞նչ է նշանակում: Դա ցանկացած մեկնաբանություն ունի, բայց հաստատ կապ չունի օրինականության հետ, իրավակարգի, սահմանադրականության հետ, որովհետև եթե դրա հետ կապ ունենար, կասեինք՝ արի «սահմանադրավարի» էս հարցը լուծենք: Ինչի՞ ենք ասում՝ եկեք տղավարի էս հարցը լուծենք»: Ըստ Փաշինյանի՝ քրեական ենթամշակույթի ազդեցությունը ֆունդամենտալ խնդիր է, դրա ազդեցությունը գալիս է դեռ դպրոցից, մանկապարտեզից ու տնից. «Էդ բանի հետ չեմ հաշտվում, որ մեր իրականության մեջ նորածին երեխային… պապիկին հայհոյելու կուլտուրան դեռ կա: Պակասում է, բայց դեռ կա: Փա՛ռք Աստծո, որ պակասում է: Բայց չեմ պատկերացնում՝ մայրիկն ասի՝ հլը մի հատ պապիկին հայհոյի՛ր»: Փաշինյանը նաև կոչ արեց տղամարդկանց խոսել այս մասին, քանի որ արդարադատության, արդարության և բարոյականության համատեքստում դա շատ նեգատիվ դեր ունի, ուստի սա խնդիր է, որի հետ պետք է առերեսվել:
«Իմիջիայլոց, քրեական ենթամշակույթի դեմ պայքարում Կառավարությունը երեք լուծում ունի, առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն»,- ասաց նա:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55