Հայաստանի տարեկան շուրջ 7 000 մարդ ենթարկվում է քրեական պատասխանատվության երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար:
Այս տվյալը հրապարակել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ «Խոսում ենք դատարանների, դատախազության, քննչական մարմինների, հանրային պաշտպանության գերծանրաբեռնվածության մասին։ Այս ֆոնին քննարկվում է ուշացած արդարադատության խնդիրը, սակայն անտեսվում է մի պարզ և խիստ մտահոգիչ իրավիճակ:
Ուշադրության է արժանի դատարաններում քննված քրեական գործերի քանակի վիճակագրությունը: Ուսումնասիրության համար՝ որպես ելակետ վերցվել է ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում կայացված դատավճիռների քանակը: Փաստորեն, 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով: Իհարկե, որոշ առումներով նշված հանգամանքը պայմանվորված է նոր քրեադատավարական օրենսգրքի կարգավորումներով: Սակայն, ուսումնասիրելով դատավճիռների բնույթը, պարզվում է, որ դրանց շուրջ 70 %-ը վերաբերում է երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններին (այսուհետ նաև՝ տրանսպորտային հանցագործություններ): Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում տարեկան շուրջ 7 000 մարդ ենթարկվում է քրեական պատասխանատվության երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար: Որպես համեմատություն՝ քրեական օրենսգրքով նախատեսված մյուս բոլոր հանցատեսակներով կայացվել է շուրջ 3000 դատավճիռ: Կարևոր է արձանագրել նաև, որ տրանսպորտային հանցագործություններով դատավճիռների մեծ մասով նշանակվում է տուգանք, և նվազագույն հաշվարկով տարեկան պետական բյուջե է վճարվում շուրջ 2.5 մլրդ դրամ: Այստեղից հարց է ծագում՝ տարեկան 7000 մարդ ենթարկելով քրեական պատասխանատվության պայքարում ենք նշված հանրորեն վտանգավոր արարքների դեմ, թե՞ ապահովում ենք բյուջետային մուտքերը: Իհարկե տարանսպորտային հանցագործությունների որոշ տեսակների մասով քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը անհերքելի է սակայն, ակնառու է, որ նման ծավալները ողջամտությունից դուրս են: Փաստորեն 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70 %-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները»,- գրել է նա։
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44