Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել է 2025 թ. գործունեության հաշվետվությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, խորհրդի այլ անդամներ, ինչպես նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ՝ կառույցի գործունեության զարգացմանն աջակցելու և նշանակալի ավանդի համար: Մեդալը հանձնել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Վերջինս խորհրդի հաստատմանն է ներկայացրել Մատենադարանի՝ 2025 թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև 2026 թ. նախահաշիվը։
Տնօրենի առաջարկով և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ նիստի առաջին մասը, որի ընթացքում ներկայացվել է կատարված աշխատանքների բովանդակային հաշվետվությունը, անցկացվել է բաց ձևաչափով։ Մատենադարանի տնօրենը ներկայացրել է գիտական, գիտատեխնիկական, արժեքավոր նմուշների, մշակութային արժեքների համալրման, գիտական արդյունքի միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները: Հոգաբարձուների խորհրդի նիստին հաջորդել է «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումը. ցուցադրության հայեցակարգի առանցքում գեղանկարներն են: Այն բացահայտում է Մատենադարանի՝ մինչ այժմ երբևէ չուսումնասիրված և չհանրայնացված կողմը։
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55