ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումն այդ երկու երկրների խնդիրն է միայն, գրում է թուրքական hedefhalk.com կայքը:
Ստամբուլում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ նստաշրջանի ժամանակ Սթոլթենբերգը պատասխանել է հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի այն դիտարկմանը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ պահող թուրքական իշխանությունների համար այս իրավիճակը դժվարություններ է ստեղծում նաև Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակում:
«Սա երկկողմ խնդիր է և պետք է քննարկվի երկկողմ մակարդակով: Դա միայն Թուրքիայի և Հայաստանի խնդիրն է», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Թուրքական կայքը Կորյուն Նահապետյանի հարցն անվանել է «սադրիչ»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ Ստամբուլում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Նահապետյանն իր հարցով մերկացրել էր Թուրքիային` ներկայացնելով այն որպես ահաբեկչություն հովանավորող պետություն: Հայ պատգամավորի հարցը զայրացրել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին:
Կորյուն Նահապետյանը, նիստի ժամանակ հարց ուղղելով Չավուշօղլուին, հայտարարել էր, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ի պատասխան հայ պատգամավորի հնչեցրած հարցի` Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել էր հայկական կողմին` իբր անարդար լինելու համար։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44