ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարբեր պահաբաժիններում, շինարարական տեխնիկայի կիրառմամբ, կոտրելու և արմատախիլ անելու եղանակով ոչնչացրել է պետական սեփականություն հանդիսացող տարբեր տրամագծերի 208 ծառ։ Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի վարչական տարածքում նույն եղանակով ոչնչացվել է համայնքային սեփականություն հանդիսացող տարբեր տրամագծերի 119 ծառ։ Վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 4 մլն 479 հզր ՀՀ դրամի գույքային վնաս: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը): Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանն ու Գյուլագարակ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44