ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձրաձայնում է, որ իշխանություններն ընտրություններից առաջ արտահերթ նիստ են հրավիրել՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար, որի հիմնական նպատակը, նրա խոսքով, վերահսկելի դիտորդական առաքելություն ձևավորելն է։
«Սա իշխանության լկտի և զոռբա պահվածքի օրինակներից մեկն է։ Չի կարող նման կարևոր հարցը այսպիսի այլանդակ արագությամբ, առանց պատշաճ քննարկման, բերվել Ազգային ժողով»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը չի քննարկվել դիտորդական առաքելություն իրականացնողների հետ, հատկապես նրանց, ովքեր վերջին ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնչեցրել են անաչառ գնահատականներ։ Չի քննարկվել նաև ընդդիմության, քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, որոնք իշխանության «սրտի ներկայացուցիչները» չեն, ինչպես նաև միջազգային կառույցների՝ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի հետ։
«Նախագիծը բովանդակային առումով կարող եմ բնութագրել որպես իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ։ Զրկելու են դիտորդական առաքելության կարգավիճակից բոլոր այն անձանց, որոնց խոսքը կամ մոտեցումներն այս կամ այն ուժի հասցեին քննադատություն են պարունակում՝ այն ներկայացնելով որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։ Բացի այդ, պահանջվում է ֆինանսավորման աղբյուրի բացահայտում, և եթե լինի որևէ հեռավոր կապ մի թեկնածուի կամ նրա հետ ասոցացվող անձի հետ, ապա դիտորդը զրկվում է առաքելությունից, և այսպես շարունակ»,-ասաց նա։
Ըստ Մինասյանի՝ գնահատող մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է․
«Իսկ ԿԸՀ-ն, ինչպես գիտեք, ամբողջությամբ իշխանության կարգավորման և վերահսկողության ներքո է։ Ավելին՝ նույնիսկ հստակ չափանիշներ չկան»։
«Արծվիկ Մինասյանն օրինակ բերեց Դանիել Իոաննիսյանին։ Բոլորը գիտեն, որ այդ կազմակերպությունն անթաքույց աջակցում է իշխանությանը, որքան էլ փորձի անաչառ երևալ։ Կարևորագույն հարցերում այն ուղիղ պաշտպանում է գործող քաղաքական ուժին և հանդիսանում է նրա հանրային աջակցության նախագիծը։ Հիմա Իոաննիսյանի ղեկավարած կազմակերպությունը պետք է իրականացնի դիտորդական առաքելություն և ներկայացնի ֆինանսավորման աղբյուրները։ Ենթադրենք՝ ես փոխանցում եմ անում այդ կազմակերպությանը, որովհետև վստահում եմ և նվիրատվություն եմ կատարում։ Այդ դեպքում, եթե ԿԸՀ-ն առաջնորդվեր նույնիսկ «հրեշտակային» կանխավարկածով, պետք է զրկեր Իոաննիսյանին կարգավիճակից, բայց չի զրկի, որովհետև ձևակերպումներն այնպիսին են, որ ԿԸՀ-ն պետք է «պատշաճ համոզվի», արդյո՞ք տվյալ դիտորդը պաշտպանում է իշխանությանը, թե՞ ոչ»,– ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ իշխանությունները նույնիսկ չեն թաքցրել իրենց նպատակը և հրապարակային հայտարարել են, որ վերջին ՏԻՄ ընտրությունների ընթացքում տեսել են, թե դիտորդները «անաչառ չեն եղել» և քննադատել են ընտրությունների ընթացքը։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55