Համայնքային դպրոցների գործունեության մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք:
Երևան քաղաքապետարանից հայտնում են, որ այն փորձարկվել է այն 11 դպրոցներում, որոնք անցել են նոր կառավարման համակարգի: Գործիքը ներառում է վեց ուղղություն՝ ուսումնական արդյունավետություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում և ներգարվվածություն, կառավարման և առաջնորդության որակ, միջավայր և ենթակառուցվածներ, համայնքային ներգրավվածություն և նորարարություն, թերություններ և ռիսկեր: Դրանցից յուրաքանչյուրն ունի գնահատման իր եղանակը: Գործընթացի փորձնական մեկնարկը ցույց է տվել իր արդյունավետությունը, և գործիքը կարող է ներդրվել ու լիարժեքորեն կիրառվել:

