ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։
«Հայկական բանակը ձևավորվել է մեզ պարտադրված պատերազմի, շրջափակման և աղետալի երկրաշարժի պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության ու պետականության կայացմանը զուգահեռ։
Ծանրագույն, անհավասար և սրբազան ազատամարտում, հայ ժողովրդի միասնականության շնորհիվ, նա դարձել է հաղթանակած, այնուհետև նվիրական ծառայությամբ ճանաչվել տարածաշրջանում մրցունակ և միջազգային գործընկերների հետ փոխգործունակ։ Սակայն կամավորական, ֆիդայական տարանջատված ջոկատներից, զրոյից և մեծ դժվարություններով ստեղծված կանոնավոր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ, անփորձ ռազմաքաղաքական ղեկավարության անգործության և ժողովրդի միասնականության խաթարման հետևանքով, նորից վերածվեց կամավորականների խմբերի, ինչն էլ ազդեց մեր պարտությունների և դեռևս շարունակվող անհաջողությունների ընթացքի վրա։ Աներկբա է, որ բանակը եղել և մնում է մեր անվտանգության կարևոր երաշխավորը, տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում որոշիչ դերակատարը և միշտ կմնա, առավել ևս հիմա՝ մեզ ուղղված սպառնալիքների պայմաններում։ Պետք է չխաբվենք Հայաստանում տիրող ժամանակավոր, թվացյալ խաղաղությամբ, այլ սթափ գնահատելով հակառակորդի մոլորեցնող, մեր զգոնությունը թուլացնող բացահայտ քայլերը՝ գործուն, արագընթաց միջոցներ ձեռնարկենք բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Դա կարող է տեղի ունենալ միայն մեզ ուղղված մարտահրավերներին համահունչ կազմ հաստիքային և կառուցվածքային փոփոխություններով, ժամանակակից և հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների ձևավորմամբ ու արագ համալրմամբ։ Միևնույն ժամանակ անչափ կարևոր է ժամանակակից սպառազինության ձեռքբերմանը զուգահեռ դրանց կիրառման հմտություններին տիրապետելը, որը պետք է արտահայտվի ակտիվ մարտական պատրաստությամբ՝ սկսած ստորաբաժանումների ներդաշնակումով և դաշտային վարժվածությամբ, ավարտած խոշոր զորավարժություններով։ Ես հավատում եմ, որ Հայկական բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը և հետագայում նույնպես պատվով ծառայել ու դիմակայել մարտահրավերներին։ Ի սրտե շնորհավորելով Հայկական բանակի կազմավորման տարեդարձը՝ մաղթում եմ բոլորին, հատկապես սահմանին կանգնած մեր հրամանատարներին, զինվորներին անվտանգ ծառայություն, բարձր մարտական ոգի և նոր ձեռքբերումներ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։ Ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր, խոնարհվում և խնկարկում ենք մեր հերոս նահատակների հիշատակի ու սխրանքի առաջ։ Նրանց հավերժ փառք»,- ասվում է ուղերձում։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44