Հասրակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրել է. «2022 թ. ապրիլին մենք մեկնարկեցինք «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով դրա միջոցով պաշտպանել վիրավոր Արցախը, ինչպես նաև հետամուտ լինել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թեև մենք քաղաքացիների հսկայական աջակցություն ստացանք, գործող թրքահաճո վարչախումբը Ազգային ժողովում վիժեցրեց մեր ներկայացրած օրենքի նախագիծը, փորձելով առհավետ փակել Արցախի էջը: 2024 թ. սեպտեմբերին մենք վերակազմավորվեցինք՝ որպես ազգային քաղաքական միավորում, մեր վրա վերցնելով ազգային ինքնության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական արդարության բազմաթիվ խնդիրներ: Ողջ 2025 թվականն անցավ թեժ պայքարի մեջ, մենք մշտապես գտնվում էինք պայքարի առաջին գծում, մեր հետևողական գործունեությանը խոչընդոտելու համար նույնիսկ վարչախմբի կողմից առանձին օրենք ընդունվեց: Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը: Երեկ կայացավ մեր միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվեցին նրա նոր կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները, ինչպես նաև` պաշտոնական որոշում կայացվեց մասնակցելու 2026 թ. համապետական ընտրություններին: Դրանով մենք ձևավորեցինք մեր միավորման քաղաքական թևը, և որոշեցինք անմիջական քաղաքական պատասխանատվություն ստանձնել մեր երկրի անվտանգ, ազատ և արդար ապագայի համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, համախոհներին և աջակիցներին՝ մեծ վստահության և աջակցության համար, որը թույլ տվեց մեզ հասնել այս հանգրվանին: Նաև, սիրով կսպասենք մեր բոլոր այն համախոհներին, ովքեր պատրաստ կլինեն միանալ մեզ, կամ տարբեր ձևերով աջակցել մեր մեծ գործին: Մինչ այդ, մենք առաջիկա օրերին արդեն կսկսենք ներկայացնել մեր ծրագրերը և մեր քաղաքական թիմի անդամներին, և պատրաստվել մոտալուտ ճակատագրական ընտրություններին»:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44