Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 17-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 68-ամյա մի կնոջ, որը 2009 թ․ապրիլի 22-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության նձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 17-ին Արցախի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և վարչություն են տղափոխել 37-ամյա մի տղամարդու, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 17-ին Դավիթաշենի 1-ին փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա մի տղամարդ: Նա 2025 թ․ հուլիսի 14-ից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 17-ին Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և Վարդենիսի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու համար պատժի կրումից խուսափելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44