Բժիշկ Գևորգ Գրիգորյանը, առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը և ոլորտի մի քանի այլ մասնագետներ այսօր ԱԺ մոտ էին հավաքվել՝ նամակներ փոխանցելու բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահին։
Լրագրողների հետ զրույցում Գևորգ Գրիգորյանը նշեց, որ եկել են խմբակցություններին, նաև ԱԺ նախագահին նամակ փոխանցելու՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով։
«Մեր պահանջն այն է, որպեսզի բուժաշխատողի վարձատրման մեխանիզմը վերամշակեն։ Թող աշխատի ապահովագրական համակարգը, որն իրոք հարցեր է լուծում բնակիչների համար, ուղղակի դա պետք է պետության կողմից լինի, ոչ թե բուժաշխատողների հաշվին։ Պետք չէ, որ մի շերտը տուժի մյուս շերտի պատճառով»,- ասաց նա։
Գևորգ Գրիգորյանը նշեց, որ ապահովագրության ներդրմամբ աշխատանքի գերբեռնվածությանը զուգահեռ իջել են բուժաշխատողների աշխատավարձերը։
«Հաշվարկը փոխել են, այդպես են որոշել մարդիկ, ովքեր այցելուի հետ չեն շփվում, այդ տիտանական աշխատանքը չեն կատարում, ովքեր կյանքեր չեն փրկում։ Որոշել են, որ բուժաշխատողի աշխատավարձն այդքան պետք է լինի, և բուժաշխատողները արդարացիորեն բողոքում են։ Եղել են դեպքեր, երբ 19 000 են ստացել, եղել է՝ 20 000 կամ 50 000։ Այդքանով դուք կաշխատե՞ք։ Հաշվարկներն այնպես են արել, որ դեռևս պարզ չէ՝ դա ամբողջական աշխատավարձն է, թե ինչ»,- ասաց նա։
Այս ամենով հանդերձ, ըստ նրա, անծայրածիր հերթեր են, քանի որ քաղաքացիները կարծում են՝ ձրի է։
«Մտնում են, ուղղակի հորդորում են՝ «գրի, ձրի է, գրի գնամ ՄՌՏ անցնեմ, ԿՏ անցնեմ»։ Ախր այդ ամենը ցուցումով պետք է արվի. ո՛չ բնակչությունն է պատրաստ այս ամենին, ո՛չ բուժաշխատողները»,- ասաց նա։
11:47
11:28
11:04
10:44
10:19
10:03
09:47
09:18
09:03
17:40
17:04
12:21
12:20
11:44
11:19
11:02
14:25
14:08
13:44
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44