1999–2017 թվականներին ՊՆ–ում զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է Հայաստանի գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
«Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակից տեղեկանում ենք, որ Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին ծանուցում են, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր: Նա ծանուցագիր ստանալու պահից իրավունք ունի ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին եւ ստացված տվյալների առնչությամբ ներկայացնել դիրքորոշում: Բացի Հայկազ Բաղմանյանից, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել նաեւ նրա հետ առնչություն ունեցող 4 անձ՝ Պավել Հայկազի Բաղմանյանը, Արմինե Լյովայի Ղահրամանյանը, Զարա Ֆահրադի Ադիյանը եւ Նարինե Ալբերտի Ադամյանը: Ի դեպ, Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է նաեւ Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ քրեական գործ: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44