Ինձ և վստահաբար հանրային գործիչներից շատ այլոց հարցրել են` ո՞նց էր Ռ. Քոչարյանի ելույթը, «Հայաստան» դաշինքի միջոցառումը։ Իմ պատասխանը մեկն է՝ լավն էր։ Լավն էր «Ուժեղ Հայաստանի» համագումարը և ծրագրային դրույթները։ Լավն է Թաթոյանի ասելիքը, վստահաբար լավն է «Առաջարկ Հայաստանին» նախագիծը և լավն են լինելու ԲՀԿ-ի առաջիկա համագումարը և ուղերձները։ Լավն է Աժ ընտրություններին չմասնակցող հակաիշխանական այլ ուժերի, պարկեշտ հանրային մեծ խումբ գործիչների ասելիքը։ Բայց որպեսզի այս լավ ասելիքը դառնա հաղթանակ, պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը, ձևավորել մեր իրավիճակին ադեկվատ հանրային մթնոլորտ։ Դա պետք է արվի պարզ, բայց միասնական քայլերով։ Յուրաքանչյուր ընտրողի և ամբողջական հասարակությանը պետք է դնել հստակ հարցադրման առաջ. դու, այս իշխանության հետ միաձայն, Ալիևին ասո՞ւմ ես շնորհակալություն։ Թե՞ ոչ։ Ամեն տուն այս հարցը պետք է մտնի։ Նման մարտավարությամբ մենք կստանանք 20/ 80 համամասնություն, և մայիսին կունենանք արդեն իսկ սկզբունքային ընտրություն կատարած քաղաքացի ու հասարակություն։
Դրանից հետո արդեն մեր ծրագրային մոտեցումները, քննարկումները, առաջարկները կլինեն այդ 80 տոկոսի համար։ Ու մենք հունիսի 7-ին կունենանք ընտրություն կատարած հասարակության (Ալիևին շնորհակալություն ՉԱՍՈՂՆԵՐԻ) քվեարկություն ու կլինի հաղթանակ՝ այս կամ համամասնությամբ, բայց` հաղթանակ։ Բայց այս ընթացքն ունենալու համար համակարգված աշխատանք է պետք, ոչ թե ընդդիմադիր էգոցենտրիզմ։ Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ: Սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է։ Հասկանու՞մ է այսօր. վստահ չեմ։ Եթե մենք սա չանենք, չհասկանանք, որ սա է բեկումնային պահը, ապա մենք առնչվելու ենք ընտրական հայկական անոմիալիա հետ։ Առաջիկա շաբաթներին ընտրողից պետք է քաղաքացի ստանալ։ Եթե սա չարեցինք՝ շատերը չեն հասկանալու, թե ինչու շեֆի, տնօրենի, բարեկամի, քավորի, ձայն բերողի հորդորով կամ սեփական փոքր շահի թելադրանքով չպետք է աշխատեն և քվեարկեն ՔՊ-ի օգտին։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյան
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44