«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը գրում է. «Խորին ցավակցություն եմ հայտնում իմ վրացի բարեկամներին Նորին Սրբություն Իլյա Բ-ի վախճանի կապակցությամբ, որի հոգևոր ժառանգությունը հաղթահարում է բոլոր սահմանները։ Նրա երկրային հրաժեշտը մեծ կորուստ է ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հարաբերությունները դարավոր պատմություն ունեն։ Դրանք մշտապես եղել են հայ-վրացական եղբայրական կապերի կարևորագույն հիմնասյուներից մեկը՝ խարսխված փոխադարձ հարգանքի, քրիստոնեական ընդհանուր արժեքների և պատմական համատեղ փորձի վրա։ Այս հարաբերությունները բազմիցս ուղեկցել և ամրապնդել են երկու ժողովուրդների բարեկամությունը՝ նույնիսկ ամենադժվար ժամանակաշրջաններում պահպանելով երկխոսության և համագործակցության ոգին։ Եթե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որոշի մասնակցել Վրաց Պատրիարք Իլյա Բ-ի հուղարկավորության արարողությանը, ապա այդ այցը կդառնա ոչ միայն հարգանքի և եղբայրական հարաբերությունների արտահայտություն, այլև կարևոր ուղերձ՝ ուղղված հայ-վրացական եկեղեցական և միջպետական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ամրապնդմանը։ Այս ճանապարհին որևէ խոչընդոտ կամ արգելք բացասական անդրադարձ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակությանը, ինչպես նաև հայ-վրացական եղբայրական հարաբերություններին և երկու եկեղեցիների միջև ձևավորված բազմադարյա ամուր կապերին»։
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44