Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Անժելա Կժդրյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում իրականացվող պետական քաղաքականության շրջանակում կրթական, գիտական և հանրային իրազեկման բաղադրիչների զարգացմանը վերաբերող առանցքային հարցեր։ Անդրադարձ է կատարվել՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտահետազոտական կառույցների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ ոլորտում կիրառական գիտելիքի ներդրմանը, ջրային ոլորտում մասնագետների պակասի լրջագույն խնդրին, ջրի նկատմամբ պատասխանատու և խնայող վերաբերմունքի ձևավորմանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը, էկոկրթական դասընթացների առավել թիրախային մշակման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով Հայաստանի տարբեր տարածաշրջանների աշխարհագրական և ջրային առանձնահատկությունները, տեղական բուհերից մեկում աշխարհի հեղինակավոր բուհերից մեկի ոլորտային կրթական ծրագրի ներդրմանը՝ պիլոտային կարգով։ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացվել է նաև ՀՀ շուրջ 40 բնակավայրերի դպրոցներում ջրի հետ կապված խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն։ Ջրային կոմիտեի նախագահը պատրաստակամություն է հայտնել «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» և «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագրերի շրջանակում համակողմանիորեն ուսումնասիրել բարձրացված խնդիրները՝ դիտարկելով դրանց հնարավոր լուծման ուղիները։ Առաջարկվել է ձևավորել աշխատանքային խումբ՝ հետագա քննարկումների և ծրագրերի իրականացման նպատակով։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել համագործակցությունը՝ միտված համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև կրթության և ջրային քաղաքականության միջև կայուն կապերի ձևավորմանը։
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44