Եվրախորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումուպուլոսը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵԽ-ին ամենաշատը Հարավային Կովկասի երկրների դեպքում անհանգստացնում են իշխանությունների կողմից չարաշահումները, նրանց կողմից կիրառվող բռնությունները և դրանց վերաբերյալ հետաքննությունների պակասը:
«Սա հաստատուն առանձնահատկություն է, որը հաճախ կարելի է հանդիպել ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամենուր: Ես կառանձնացնեի նաև արդարադատության արդյունավետ գործունեությունը, ինչքան է դա արդյունավետ, անկախ և ինչպես է բավարարում քաղաքացիների սպասումները»,- ասաց նա:
Խոսելով վերջին տարիներին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եղած զարգացումների վերաբերյալ՝ նա նշեց․ «Ունեք նոր սահմանադրություն արդարադատության անկախության բարձր երաշխիքներով: Մենք ունենք նույն Գերագույն արդարադատության խորհուրդը: Մենք աշխատում ենք դրա վրա, մենք ավելի շատ դրույթներ և ծրագրեր կունենանք դատավորների պատասխանատվության և դատավորների նշանակման ընթացակարգի վերաբերյալ»:
Քրիստոս Ջակումուպուլոսը որպես բարեփոխումների օրինակ բերեց «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը:
«Մենք հավատացած ենք, որ Զինված ուժերը ավելի լավ են կատարում իրենց պաշտպանական առաջադրանքները, եթե իրենց իրավունքները ավելի լավ են պաշտպանված: Սա կարևոր կոնցեպտուալ ծրագիր է, որ մենք շատ բավարարված ենք, որ առաջարկը հենց նախարարն է կատարել: Իհարկե՛, կան դրական զարգացումներ այս ոլորտում, և մենք իսկապես շատ ենք աշխատում»,- ասաց նա:
tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47