Սուրբ Հարության ուրախալի ավետիսով Միածնաէջ Մայր Տաճարից եղբայրական Մեր ողջույններն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին, Սուրբ Հարության տոնի առիթով հղած պատգամում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ «Մեր ողջույնն ենք հղում ի Քրիստոս Մեր հոգևոր եղբայրներին՝ քույր Եկեղեցիների Պետերին, և իրենց հավատավոր հոտին:
Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը՝ ազգային ու հոգևոր արժեքներին նախանձախնդիր մեր ժողովրդին։ Հայրական Մեր գնահատանքը ձեզ ամենքիդ, սիրելիներ, առ հայրենին և մեր Սուրբ Եկեղեցին հանապազ դրսևորվող հավատարմության և ջերմ նվիրումի համար։ Մենք ամեն օր զգացել և շարունակում ենք զգալ ձեր աղոթքի զորությունը։ Ձեզնով է շեն ու անսասան մեր Սուրբ Եկեղեցին, որին դարերի փորձություններն անգամ չեն խորտակել։ Ձեզնով է զորեղ, ամուր ու լուսափայլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Շարունակեք ապրել աղոթքով, գործեք ու արարեք առ հայրենին ու Մայր Եկեղեցին սիրով՝ ի նպաստ մեր երկրի շինության ու լուսավոր գալիքի։ Հոգենորոգ այս օրը միասնաբար աղոթք բարձրացնենք առ հարուցյալ Աստվածորդին, որ Իր անբավ ողորմությամբ պարգևի խաղաղություն ու ապահովություն համայն աշխարհին և հայրենի մեր երկրին։ Հայցենք, որ երկնային կենարար շնորհներով զորանա աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, ապրի հավատով ներշաղախ կյանքով, դժվարությունները հաղթահարելու խիզախ ու անկոտրում ոգով։ Աղոթենք, որ համազգային մեր անդաստանում հաստատուն լինեն ճշմարտասիրությունը, արդարամտությունն ու միաբանությունը, որպեսզի բարի արգասիքներով, ազգաշահ ու հայրենօգուտ նորանոր ձեռքբերումներով կերտենք ապագայատեսիլ մեր ժողովրդի իղձերն ու ձգտումները՝ ի փառս Աստծո և ի հավետ պայծառություն ազգի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։ Աղոթենք նաև պատերազմի արհավիրքներից տառապող մեր եղբայրների ու քույրերի, ապօրինաբար ազատազրկվածների, անհայտ կորածների ու նրանց ընտանիքների, այլև նեղությունների ու զրկանքների մեջ գտնվողների, ապաքինման կարոտ անձանց համար։ Թող Աստծո ամենախնամ Աջը, սերը և օրհնությունները հովանի լինեն մեզ ամենքիս այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։ Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44